Հակոբ Պարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Հակոբ Պարոնյան
Յակոբ Պարոնեան.jpg
Ծնվել է նոյեմբերի 19, 1843({{padleft:1843|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:19|2|0}})
Ծննդավայր Ադրիանուպոլիս
Վախճանվել է մայիսի 27, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:27|2|0}}) (47 տարեկանում)
Վախճանի վայր Ստամբուլ[1]
Մասնագիտություն երգիծաբան, վիպագիր, գրող և խմբագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Ուշագրավ աշխատանքներ Պաղտասար աղբար և Մեծապատիվ մուրացկաններ
Աշխատավայր Մեղու, Փորձ և Խիկար
Հակոբ Պարոնյան Վիքիքաղվածքում
Հակոբ Պարոնյան Վիքիդարանում
Hagop Baronian Վիքիպահեստում

Հակոբ Պարոնյան (նոյեմբերի 19, 1843, Ադրիանապոլիս - մայիսի 27, 1891, Կ. Պոլիս), հայ գրող-երգիծաբան և լրագրող, XIX դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։

Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունների մասին մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թ. ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։

Կարճ ժամանակ անց նա հեռանում է հունաց մայր ուսումնարանից ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թ. Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ 1868 թ. նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։

Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874 թթ.)։ 1874-1877 թթ. խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի դրանից, նա հրատարակում է «Թատրոն բարեկամ մանկաց» երկշաբաթաթերթը (1874-1877), նպատակ ունենալով «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկրնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքցի ըլլալ»։

«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։

Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888 թթ.), սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։

Դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Պարոնյան, Մեծապատիվ մուրացկաններ

Երկու ծառա մը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գրական գործունեությունը Պարոնյանն սկսել է թատերգությամբ։ Առաջին նախափորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թվական) կատակերգությունն է։ Նրա գլխավոր հերոսը Կոմիկ անունով մի ստահակ է, որ միաժամանակ ծառայելով երկու տիրոջ, փորձում է խառնակել հարաբերությունները և տիրանալ վաճառականի աղջկան։

Ատամնաբույժն արևելյան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատամնաբույժն արևելյան» (1868) կատարկերգությունում զավեշտն ստանում է սոցիալական բովանդակություն։ նյութական շահի վրա կառուցված անհամապատասխան ամուսնություններն անխուսափելիորեն իրենց դրաման են ստեղծում ընտանեկան հարաբերություններում։

Պաղտասար աղբար[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թ. Պարոնյանը գրում է «Պաղտասար աղբար» կատակերգությունը։ Դա հայ դրամատուրգիայի ամենակատարյալ ստեղծագործողություններից մեկն է, որը մշտապես տեղ է գտել ազգային թատրոնի խաղացանկում։ Այն գեղարվեստական հետաքրքիր կառուցվածք ունի։ Դա յուրատեսակ բախում է Պաղտասարի և իրականության միջև, որտեղ նա հանդես է գալիս որպես միջոց և նպատակ՝ հասարակական կյանքի արատավոր հարաբերությունները մերկացնելու համար։

Բախումը սկիզբ է առնում առաջին տեսարանից։ Պաղտասար աղբոր կինը՝ Անույշը, սիրային կապերի մեջ էր Կիպարի հետ, և զավեշտականն այն էր, որ Պաղտասարը ընտանեկան այդ գաղտնիքը հայտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ բացահայտելու կնոջ անհավատարմությունը։ Ապա ասպարեզ են գալիս փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները, ստահակների մի ամբողջ հավաքածու, որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են շպարել ճշմարտությունը։

Կատակերգության որոշ մեկնաբաններ Պաղտասարի կերպարի մեջ նշմարում են կամ բուրժուական ընտանիքի արատավոր բարքերի արտահայտություն կամ նրան ներկայացնում են՝ որպես միամիտ մի անձնավորության, որը խաղալիք է դառնում բանսարկուների և ստահակների սարքած խաղերին։ Դրանք սխալ մեկանաբանություններ են, քանի որ Պաղտասարը «խաղում է» կատակերգությունը, իսկ իրականում նա բարձր է կանգնած իր միջավայրից և իր պահվածքով ի ցույց է դնում ապազգայնացված ստահակներ խեղկատակությունը։

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոնյանի ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրատվական երգիծանքն է։ Այս տեսակետից հատկապես ուշագրավ են «Կսմիթներ» և «Հոսհոսի ձեռատետրը» երգիծապատումները։

Պարոնյանը հայտնի է եղել նաև իբրև դրամատուրգ և արձակագիր, գրել է նաև բանաստեղծություններ։ Պարոնյանի այլ գործերից առավել հայտնի է «Ազգային Ջոջեր» դիմանկարների շարքը, որտեղ հեղինակը սուր լեզվով նկարագրել է ժամանակի այնպիսի գործիչների, ինչպիսիք են Ծերենցը, Գրիգոր Արծրունին և այլք։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թ. թուրքական կառավորության կողմից հայ պարբերականների փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը։ Պարոնյանը վախճանվում է 1891 թ. մայիսի 27-ին Կ․ Պոլսում։

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրական արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հոսհոսի ձեռատետր»
  • «Ծիծաղ»
  • «Կսմիթներ»
  • «Նետ»
  • «Քաղաքական»

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Պարոնյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի №59 հիմնական դպրոցը, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։

1965 թ. Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ազատության պողոտայի թիվ 12 և 14 բնակելի շենքերի միջև տեղադրվել է Հակոբ Պարոնյանի հուշարձանը։ Քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է։

Պարոնյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Պարոնյանը միշտ պիտի փայլի իր սեռին մեջ թե՛ իմացական սուր կարողությամբ, թե՜ երգիծաբանական բեղուն հմտությամբ և թե՛լեզվական ընտիր, վճիտ բացատրությամբ։
- Մատթեոս Մամուրյան
Aquote2.png
Aquote1.png Պարոնյան ճանչցած է իր ժամանակին մարդիկը և շուրջը տեսած բարքերը, խորունկ հոգեբանությամբ ըմբռնած է անոր ծաղրելի, այլանդակ կողմերը, և գրչի մեկ շարժումով հաճախ ներկայացուցած է կյանքի ամբողջ տեսարան մը։
- Հրանդ Ասատուր
Aquote2.png
Aquote1.png Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները։
- Յուրի Վեսելովսկի[2]
Aquote2.png


Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք։
- [3]
Aquote2.png
Aquote1.png Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ... իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք լույս... անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր... Aquote2.png
Aquote1.png Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ[4]։
- Ընտիր երկեր, Հատոր Բ, 1955, Երևան, էջ 35
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Паронян Акоп Ованесович, Паронян Акоп Ованесович // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  2. Հայկական հանրագիտարան
  3. Փառանձեմ Վարդունի, ed։ (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 20. 
  4. 4,0 4,1 Հայկական ՍԱՌ ԳԱ թղթակից - անդամ Մ. Մ. Մկրյան։ «Հոդվածներ և հաղորդումներ. Հակոբ Պարոնյան (Ծննդյան 120-ամյակի առթիվ)» 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ. Գ. Ջուհարյան «Հայ Գրականություն», 1990 թ., «Լույս» հրատարակչություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հակոբ Պարոնյան