Սահակ Բ Մաշալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սահակ Մաշալյանից)
Jump to navigation Jump to search
Տ. Սահակ Բ Մաշալյան
Ծնվել էմարտի 17, 1962(1962-03-17) (57 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն
ԿրթությունՍտամբուլի համալսարան, Լոնդոնի համալսարան և Դուբլինի համալսարան
Երկեր«Երկու ուխտավոր» (վեպ)
Մասնագիտությունհոգևորական (եպիսկոպոս), Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի
ԱշխատավայրՍրբոց թարգմանչաց վարժարան, Գևորգյան հոգևոր ճեմարան, Սևանի Վազգենյան դպրանոց, Գևորգյան հոգևոր ճեմարան և Պոլսո հայոց պատրիարքություն
Զբաղեցրած պաշտոններԿոնստանդնուպոլսի հայկական պատրիարքարան

Տ. Սահակ Բ Մաշալյան (ավազանի անունը՝ Շահան, մարտի 17, 1962(1962-03-17), Ստամբուլ, Թուրքիա), Պոլսո Հայոց Պատրիարք 2019 թվականի դեկտեմբերի 11-ից[1]։ Հայտնի է իր քարոզչական և գրական գործունեությամբ։

«Երկու ուխտավոր» վարքագրական վեպի հեղինակն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ եպս. Մաշալյանը ծնվել է 1962 թվականին մարտի 17-ին Ստամբուլ քաղաքում։ 1983 թվականին սկսել է իր հոգևոր ծառայությունը Կ. Պոլսի հայոց պատրիարքարանում։ 1983-1987 թթ. ուսանել է Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1986 թվականին ձեռնադրվել է սարկավագ ձեռամբ Կ. Պոլսի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի։ 1989-1994 թթ. աստվածաբանություն է ուսանել Լոնդոնի համալսարանում։ 1992 թվականին կուսակրոն քահանա է ձեռնադրվել ձեռամբ Կ. Պոլսի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանի։ 1994-1997 թթ. զբաղեցրել է Երուսաղեմի հայոց պատրիարքության Սրբոց թարգմանչաց վարժարանի տեսչի պաշտոնը, միաժամանակ այնտեղ կրոն դասավանդել։ 1997-1999 թթ. իր աստվածաբանական կրթությունը խորացրել է Դուբլինի համալսարանում (Իռլանդիա)։ 1999-2005 թթ. պաշտոնավարել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանում որպես միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բաժնի վարիչը, միաժամանակ նաև հոգևոր հովվություն արել Կ. Պոլսի հայոց եկեղեցիներում։ 2005 - 2010 թթ. Նոր Կտակարանի ներածություն և մեկնություն առարկաներն է դասավանդել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սևանի Վազգենյան դպրանոցում։ 2006 թվականի ապրիլի 21-ին Մայր Աթոռում վարդապետական թեզ է պաշտպանել «Հավատք և հրաշք» թեմայով և ապրիլի 22-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Գերաշնորհ Տ. Շահան արքեպս. Սվաճյանի կողմից, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճանները[2]։ 2007 - 2010 թթ. պաշտոնավարել է որպես Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ[3]։ 2008 թ. օգոստոսի 24 -ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության[4]։ 2011 թվականից վերստին պաշտոնավարում է որպես Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բաժնի վարիչ։ 2019 թ․ դեկտեմբերի 11-ին ընտրվել է Պոլսո Հայոց Պատրիարք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]