Սարկավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոստանդնուպոլսում Հայ առաքելական եկեղեցու սարկաւագուհու զգեստ (19-րդ դար)։ Կրում է ուրար և նուրբ արծաթագործ քող և ձեռքում քշոց է։

Սարկավագ, կուսակրոն կրտսեր սպասավոր վանքերում, Հայ առաքելական եկեղեցու նվիրապետության ստորին՝ վեցերորդ աստիճանը։ Սարկավագը եկեղեցու և սուրբ Սեղանի գլխավոր սպասավորն ու ձեռնադրված պաշտոնյան է: Նրա հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։ Սարկավագի բացակայության դեպքում այդ պարտականությունները կատարում է քահանան՝ նրա հագուստներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ քրիստոնեական համայնքներում տնտեսական գործերը վարող ընտրովի անձ։ Պաշտոնական եկեղեցու կազմակերպումից և եպիսկոպոսության ստեղծումից հետո սարկավագը դարձել է եպիսկոպոսի օգնական, ապա աստիճանաբար մղվել է նվիրապետության ստորին աստիճան։ Սարկավագը հիշատակվում է Առաքելական թղթերում, իսկ Գործք առաքելոցում նկարագրվում է, թե ինչպես է տեղի ունենում սարկավագների ընտրությունը, և ինչպես են առաքյալները նրանց պաշտոն հանձնում, որպեսզի սուրբ Սեղանին սպասարկեն և հոգածու լինեն նպաստի բաշխմանը: Նրանց պարտականությունն էր նպաստ հավաքել և կարիքավորներին բաժանել, այցելել աղքատներին, հիվանդներին, այրիներին, որբերին, հալածյալներին և նրանց կարիքները հոգալ: Հետագայում սարկավագի պաշտոնը սահմանափակվել է եկեղեցու մեջ[1]:

Մաշտոցում սարկավագի ձեռնադրության համար գոյություն ունի հատուկ արարողություն, որը կատարվում է սուրբ Պատարագի արարողությանը զուգընթաց, բեմի վրա: Սարկավագը եկեղեցում շապիկի վրայից իր ձախ ուսից ուրար է կախում, որը ծառայության և լուծի խորհրդանշանն է:

Սարկավագները կարող են լինել կուսակրոն և ամուսնացած: Կուսակրոն սարկավագները վանքերում պատրաստվում են կուսակրոն քահանայության համար: Ամուսնացած և եկեղեցում տարիներ ծառայած անձինք կարող են ձեռնադրվել սարկավագ և ծառայել եկեղեցում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 898:
  2. «Սարկավագ»։ www.armin.am։ Վերցված է 2020-07-26