Կուսակրոնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուսակրոնություն, որոշ կրոններում՝ հոգևորականների պարտադիր կարգավիճակ, որի համաձայն անձը ձեռնադրվել կամ երդվել է ճգնավորական, կուսական կյանք վարել և պահպանել ամուրիություն։

Կուսակրոնությունը վերաբերում է միայն նրանց, ում համար ամուրիությունը սրբանվեր երդման, ճգնավորության կամ կրոնական համոզմունքների արդյունք է, կամ՝ պահանջվում է հոգևորական կանոնադրությամբ, և, որպես այդպիսին, գոյություն է ունեցել այս կամ այն ձևով մարդկության կրոնական պատմության ամբողջ ընթացքում և աշխարհի գրեթե բոլոր խոշոր դավանանքներում։