Սրբոց թարգմանչաց վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սրբոց թարգմանչաց վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1929
Աշակերտներ180
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ

Սրբոց թարգմանչաց վարժարան, երկսեռ երկրորդական (միջնակարգ) դպրոց (1952 թվականից), հիմնադրվել է 1929 թվականին, Երուսաղեմում, Եղիշե Դուրյան պատրիարքի ջանքերով և նրա առաջարկով էլ անվանակոչվել՝ ի հիշատակ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի։ Կառուցվել է ժառանգավորաց վարժարանին և մատենադարանին կից։

Մանկապարտեզում և նախակրթարանում բոլոր առարկաների ուսուցումը տարվում է հայերեն։ Միջնակարգում հայոց լեզուն (գրաբար և աշխարհաբար), հայ գրականությունը, հայ մատենագրությունը, հայոց պատմությունը, կրոնագիտությունը, հայ արվեստի պատմությունը՝ հայերեն, իսկ մյուս առարկաները՝ անգլերեն։ Դասավանդվում են նաև անգլերեն, արաբերեն, և եբրայերեն։ Վարժարանի շենքը կառուցվել է 350 աշակերտի համար, 1940-ական թվականներին այդ թիվը հասել է 750-ի, վերջին տասնամյակներում, արտագաղթի պատճառով, խիստ նվազել է։ 1982 թվականին սովորել է 180 աշակերտ։ Վարժարանը պահվում է նվիրատվություններով, ՀԲԸ և Կյուլպենկյան ֆոնդերի հատկացումներով։ Նյութական օգնություն է ցույց տալիս նաև շրջանավարտների միությունը։ Սրբոց թարգմանչաց վարժարանը սերտ կապերի մեջ է մայր հայրենիքի հետ, որտեղից ստանում է դասագրքեր, գրականություն և ուսումնական այլ պիտույքներ։ Շրջանավարտներից շատերը բարձրագույն կրթություն են ստանում Հայաստանի բուհերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png