Հալէպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հալէպ
արաբ․՝ حلب‎‎
Aleppo new mix.jpg
Հալէպի ընդհանուր տեսարաններ

Հալէպի միջնաբերդ • Հին Հալէպ
Հալէպի Մեծ մզկիթ • Պարոն հիւրանոց
Սուրբ Եղիա Մարոնի Մայր Եկեղեցի • Քուէյք գետ
Հալէպի համայնապատկեր
Կոորդինատներ: 36°13′0″ հս․ լ. 37°10′0″ ավ. ե. / 36.21667° հս․. լ. 37.16667° ավ. ե. / 36.21667; 37.16667
Երկիր Սիրիա Սիրիա
Մակերես 190 կմ²
ԲԾՄ 379 մ
Պաշտոնական լեզու Արաբերէն
Բնակչություն 2․301․570 մարդ (2005)
Տեղաբնականուն հալէպցի
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Պաշտոնական կայք aleppo-city.gov.sy (արաբ.)
##Հալէպ (Սիրիա)
Red pog.png

Հալէպ[1] (Ալեբբո, Հալապ (անտիկ շրջանում՝ Բերոյա, հայկ. աղբիւրներուն մէջ‘ Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), արաբերէն՝ حَلَب, արևմտահայերէն՝ Հալէպ), քաղաք Սուրիայի հիւսիս-արեւմուտքը, Հալէպ մարզի (մուհավազայի) վարչական կենտրոնը, Սուրիոյ մեծագոյն քաղաքը, Սուրիայի ամենամեծ հայաբնակ քաղաքը։ 1, 5 միլիոն բնակիչ (1999), 2,132,100 բնակիչ(2004)։

Հալէպի հայ համայնքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական գաղութի վերաբերեալ առաջին հաւաստի տեղեկութիւնը կայ 1329-ին Հալէպի մէջ գրուած հայկական ձեռագրի մը յիշատակարանի մէջ, ըստ որուն, XIV դ. Հալէպի մէջ եղած է հայկական համայնք եւ եկեղեցի՝ Ս. Աստուածածին։ Հալէպը միջազգային տարանցիկ առեւտուրի կեդրոն դառնալով՝ նպաստած է հայ համայնքի վերելքին։ 1616-ին Հալէպի մէջ կար շուրջ 6 հազար, 1652-ին՝ աւելի քան 20 հազար հայ (Ջուղաէն, Երեւանէն, Ղարաբաղէն, Էրզրումէն, Սեբաստիաէն, Կիլիկիաէն գաղթած)։ Գլխաւորաբար վարպետ ոսկերիչներ, ակնագործներ, կաշեգործներ, մետաքսագործներ էին։ Նշանակալից էր հայ խոջաներու (խոշոր առեւտրականներ) դերը Սուրիոյ միջազգային առեւտուրի եւ ապրանքափոխանակութեան մէջ։ Զբաղուելով Պարսկաստանի եւ Սուրիոյ հում մետաքսի առեւտուրով՝ անոնք աշխոյժ կապերու մէջ էին Վենետիկի, Ջենովայի, Լիվոռնոյի, Ամստերդամի, Մարսելի շուկաներու հետ։

Գրականութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիւրմէեան Ա., Պատմութիւն Հալէպի Հայոց, հ. 3, Փարիզ, 1950։
  • Թոփուզեան Հ.Խ., Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն (1841-1946), Երևան, 1986։

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png