Սարգիս Բաղդասարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Սարգիս Բաղդասարյան Սարգիս Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1923 |
Ծննդավայր | Բանաձոր, Մարտունու շրջան, Ադրբեջան |
Մահացել է | հունիսի 19, 2001 (77 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) |
Ստեղծագործություն(ներ) | Հունան Ավետիսյանի հուշարձան, Հակոբ Պարոնյանի հուշարձան, Մենք ենք, մեր սարերը, Դավիթ Բեկի հուշարձան, Ստեփան Շահումյանի կիսանդրի, Ավետիք Իսահակյանի հուշարձան և Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիր |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ |
Երեխաներ | Աշոտ Բաղդասարյան |
Sargis Baghdasaryan Վիքիպահեստում |
Սարգիս Իվանի Բաղդասարյան (սեպտեմբերի 5, 1923, Բանաձոր, Մարտունու շրջան, Ադրբեջան - հունիսի 19, 2001, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1978)։ ՀԽՍՀ պետական մրցանակ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Բաղդասարյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 5-ին, Հադրութի շրջանի Բանազուր գյուղում: Նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան, ուր և պատանին սովորել է Պուշկինի անվան դպրոցում և Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ- դպրոցակականների պալատի քանդակագործական խմբակում, մասնակցել «Մեր պատանի ստեղծագործողները» հանրապետական ցուցահանդեսին, շահել առաջնությունը:
Երևանի գեղարվեստի ուսումնարան մեկնելու փոխարեն 1942 թվականին սովորել է Բաքվի № 1 հրետանային ուսումնարանում, որն ավարտել է լեյտենանտի կոչումով և ուղարկվել Հյուսիս-կովկասյան ռազմաճակատ: Մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո մեկնել է 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է երկրորդ անգամ, ստացել՝ կոնտուզիա: Բուժվելուց հետո անդամագրվել է հայ թամանցիներին և որպես հրետանային մարտկոցի հրամանատար քաջաբար է դրսևորել իրեն Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի համար ծավալված թեժ մարտերին: Բաղդասարյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի և Պատվո նշան շքանշաններով, ինչպես նաև՝ բազմաթիվ մարտական մեդալներով և Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով[1]:
1946 թվականին Բաղդասարյանը զորացրվել է և նույն տարում էլ ընդունվել և 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1962 թվականից դասավանդել նույն ինստիտուտում, 1980 թվականից պրոֆեսոր։ 1985 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մրցանակով։ Ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հունան Ավետիսյան» (1959, բրոնզ, Կապան)
- «էլմիրա Բաղդասարյան» (1959, շամոտ)
- «Ավետիք Իսահակյան» (1965, բրոնզ, Երևան)
- «Հակոբ Պարոնյան» (1965, գրանիտ, Երևան)
- «Մեղեդի» (1965, ալյումին, գրանիտ, Երևան)
- «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», 1967, տուֆ, Ստեփանակերտ, պատկերը դրոշմված է ԼՂՀ զինանշանի վրա)
- «Դավիթ Բեկ» հուշարձան (1978, կոփածո պղինձ, Կապան)
- «Մտածողը» քանդակ (1966, շամոտ, Կարրարա, Իտալիա)
- Ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշարձանը (1977, ավազաքար, Շոպրոն, Հունգարիա)
- «Սերո Խանզադյան» (1984, բրոնզ)
Գործերից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի Ազգային Պատկերասրահում[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1978
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- Պատվո նշան շքանշան
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետիք Իսահակյանի հուշարձանը Երևանում
Դավիթ Բեկի հուշահամալիրը Կապան քաղաքում
Հունան Ավետիսյանի հուշարձանը Կապան քաղաքում
Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում
Սերո Խանզադյանի դիմաքանդակը
Սոս Սարգսյանի դիմաքանդակը
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սարգիս Բաղդասարյան, Ալբոմ, Երևան, 1974:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Մուսաները չլռեցին: Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ: Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սարգիս Բաղդասարյան կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 253)։ ![]() |
- Սեպտեմբերի 5 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Ադրբեջանում ծնվածներ
- Հունիսի 19 մահեր
- 2001 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Երևանի Գեղարվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ