Բանաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բանաձոր
ռուս.՝ Банадзор
С. Банадараси, июль 2017 г..jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Այլ անվանումներԲանազուր
ԲԾՄ802 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն143 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
##Բանաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Բանաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 122 կմ հեռավորության վրա։

Բանաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Ցոր գյուղը։ Ցոր գյուղում բնակվում է 20 մարդ, կա 6 տնտեսություն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 3576,5 հա տարածք, որից 2442,03 հա գյուղատնտեսական նշանակության, 1055,02 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Քյարինջ», «Ղուլուշլու» և «Վերին»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։ Գյուղը նաև եղել է Ուրարտական ժամանակաշրջանում ,սա վկայում է Ս.Ղուլյանի գիրքը,հայտնաբերված արձանագրությունը և այստեղի պատմական կառույցները ։այս գյուղը խորհրդային տարիներին եղել է Առաջինը որ Էլեկտրական Ջրաղաց է ձեռք բերել Հադրութի շրջանում։


Գյուղը Ունեցել է բազմաթիվ անվանումներ որոնցից մեկը Բենզիրա է եղել հավանաբար նշանակել է պղնձի ձոր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 175 մարդ, կա 63 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 149 146 148

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Աստվածածնի եկեղեցի (17-րդ դար), գերեզմանոց (17-19-րդ դար), կամուրջ (19-րդ դար), մատուռ « Սպիտակ տղա» (12-14-րդ դար)։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 20 աշակերտներ[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  4. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 112 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 268 CC BY-SA icon 80x15.png