Թաղասեռ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղ | ||
---|---|---|
Թաղասեռ | ||
ադրբ.՝ Tağaser | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութի | |
ԲԾՄ | 843 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 491 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Թաղասեռ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Այն տեղաբախշված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 1 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 74 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է ունի 1144, 33 հա տարածք, որից 616, 46 հա գյուղատնտեսական նշանակության, 4741, 57 անտառային հողեր: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաղասեռ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 434 մարդ, կա 121 տնտեսություն: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 60 աշակերտներ:
Պատմամշակութային հուշարձանները[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (17 դ.), գյուղատեղի «Հին շեն» (17 դ.), գերեզմանոց (17-19 դդ.), աղբյուր (20 դ.), կամուրջ (1763 թ.), հաշվառված է 19 հուշարձան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
- World Gazetteer - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005)(հայ.)(անգլ.)(ռուս.)
|