Ջրակուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ջրակուս
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Այլ անվանումներՉիրակուզ
ԲԾՄ748 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն233 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
##Ջրակուս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ջրակուս, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնվում է Իշխանագետի աջ ափին, Հադրութ շրջկենտրոնից՝ 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 64 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 1153,01 հա տարածք, որից 927,18 հա գյուղատնտեսական նշանակության, 186,59 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Շենին»։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրակուս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 238 մարդ, կա 57 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 223 231 241

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում պահպանվել է Սբ․ Ստեփանոս եկեղեցին (1698), շրջակայքում՝ Վնեսաբերղը (18–րդ դար), Համամի կամուրջը (14–րդ դար), Կաքավավանքը (5 - 12–րդ դարեր), Հաթամի կամուրջը (18–րդ դար), գերեզմանոց (XVI-XIXդդ.), խաչքար (XII-XIIIդդ.), աղբյուր (XII-XIIIդդ.)։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ուներ ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, մանկապարտեզ, կինո, փոստ, բուժկայան։

2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 48 աշակերտներ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]