Ակնաղբյուր (Հադրութի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնաղբյուր (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ակնաղբյուր | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութ | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Մակերես | 1526,4 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 322 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Ակնաղբյուր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում՝ հանրապետության հարավարևելյան հատվածում, Հադրութ շրջկենտրոնից` 29 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 70 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Արևասար լեռան ստորոտին՝ 850 մ բարձրության վրա։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 1526,4 հա տարածք, որից 1306,13 հա գյուղատնտեսական նշանակության, 153,27 հա անտառային հողեր։ Ակնաղբյուր համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Սար բուլաղ» և «Արտեզյան ջրհոր»։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը՝ 345 (2003)։ 2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 322 մարդ, կա 79 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 329 | 324 | 302 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Արցախյան գոյամարտի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին Ակնաղբյուրում ստեղծվել են պահակակետեր, սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ 1991 թվականի նոյեմբերին հակառակորդը տարբեր ուղղություններով հարձակվել է Խրմանջուղ գյուղի վրա և փորձել գրավել Ակնաղբյուրը։ Գյուղի ինքնապաշտպանական ուժերը (հարմանատար՝ Խ. Հովսեփյան) Էջմիածնի կամավորական ջոկատի (հրամանատար Մ. Գփգորյան) օգնությամբ կասեցրել են հակառակորդի հարձակումը։ 1992 թվականի հունվարի 7-ին ճնշել են ադրբեջանական ռազմական հենակետը և ազատագրել Հախլլու գյուղը։ 1992 թվականի մարտին գյուղի Ա ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը Ակնաղբյուրի «Մասիս» դիրքում ոչնչացրել են հակառակորդի զինտեխնիկան, անցել հակահարձակման, գրավել ենթաշրջանի գյուղերի համար վտանգավոր դիրքերը։ Ակնաղբյուրի ինքնարդաշտպանական մարտերին մասնակցել են նաև Հոկտեմբերյանի և Ջերմուկի կամավորական ջոկատները։ Ակնաղբյուրից զոհվել է 10 ազատամարտիկ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածնի եկեղեցի (XIX դար), գերեզմանոց (XVIII-XIX դարեր)[4]։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի միջնակարգ դպրոց՝ զոհված ազատամարտիկ Վ. Ամխջանյանի անվան (վերականգնվել է Միջազգային կարմիր խաչի աջակցությամբ), որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում են 52 աշակերտներ, բուժկետ, գյուղապետարան։ Մշակույթի տունը 1991 թվականի ռմբակոծությունից ավերվել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 106.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |
|