Մոխրենես
Գյուղ | ||
---|---|---|
Մոխրենես | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութի | |
Այլ անվանումներ | Սուսանլըք | |
ԲԾՄ | 1026 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 212 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մոխրենես, գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 28 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 61 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1117,48 հա տարածք, որից 347,75 հա գյուղատնտեսական նշանակություն, 743,58 հա անտառային հողեր։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոխրենես համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 180 մարդ, կա 39 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Սարգիս եկեղեցի (1840 թ.), գերեզմանոց (18-19-րդ դարեր), խաչքար (10-11-րդ դարեր), «Օխտը դռնի վանք» եկեղեցի (5-6-րդ դարեր), հաշվառված է 21 հուշարձան։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- World Gazetteer - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005)(հայ.)(անգլ.)(ռուս.)
|