Հարթաշեն (Հադրութի շրջան)
Գյուղ | ||
---|---|---|
Հարթաշեն | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութի | |
Այլ անվանումներ | Հախուլու, Հախուլլու, Ախուլլու, Հախլլու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 101 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Հարթաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Այն տեղաբախշված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 71 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը հարթավայրային է, ունի 357,6 հա տարածք, որից 304,16 հա գյուղատնտեսական նշանակության, 3,2 հա անտառային հողեր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին ուներ 558 հայ և ադրբեջանցի բնակիչ։
2015 թվականի դրությամբ Հարթաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 91 մարդ, կա 31 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 101 | 102 | 103 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձանն է՝ գերեզմանոց (17-21-րդ դդ.)։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին գյուղն ուներ գրադարան և ակումբ[3]։
2015 թվականին համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, աշակերները հաճախում են Ուխտաձորի միջնակարգ դպրոցը (6 աշակերտ)[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 311
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 122
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Population of Nagorno-Karabakh Republic (2005)(հայ.)(անգլ.)(ռուս.)
|