Առաքել (Հադրութի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաքել (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Առաքել | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութ | |
Մակերես | 4792,41 կմ² | |
ԲԾՄ | 812 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 134 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Առաքել, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 125 կմ հեռավորության վրա։ Հին Առաքյալ գյուղը գտնվում էր նոր բնակավայրից մի փոքր արևմուտք, որտեղ պահպանվում են հին բնակատեղիի մնացորդները` գերեցմանոցը, Անապատ կոչվող եկեղեցավայրը: Զուրկ է անտառներից, կլիման շոգ է:
Համայնքը լեռնային է, ունի 4792,41 հա տարածք, որից 1195,41 հա գյուղատնտեսական նշանակության, 3462,53 հա անտառային հողեր։ Առաքել համայնքի կազմի մեջ ընդգրկված են նաև Ձորագյուղ, Ջրաբերդ և Սարալանջ գյուղերը։ Ձորագյուղ գյուղում բնակվում է 39 մարդ, կա 11 տնտեսություն, Ջրաբերդ գյուղում բնակվում 1 մարդ, 1 տնտեսություն, իսկ Սարալանջ գյուղում՝ 27 մարդ, կա 7 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 33 աշակերտներ, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 37 երեխաներ։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1890-ական թվականներին այստեղ կար 90 տուն, 672 բնակիչ, 1987 թվականին` 70 տուն, 253 բնակիչ: Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1931 թվականին: Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ:
Գյուղում 1890 թվականին բացվել է ծխական դպրոց, որը հետագայում փակվել է և վերաբացվել` 1906 թվականին, իսկ հետո արդեն 1908 թվականին դպրոցը դարձել է երկսեռ:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1902-1907 թթ.), գերեզմանոց(17-19 դդ.), գյուղատեղի Հին Առաքել (16-19 դդ.), հաշվառված է 6 հուշարձան։
Առաքյալ գյուղը Հայրենական մեծ պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 360 մարդ, որոնցից 96-ը զոհվել է: Նրանց հիշատակին կառուցվել է հուշարձան[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ Ս.Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 261
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|