Քյուրաթաղ
Գյուղ | ||
---|---|---|
Քյուրաթաղ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութի | |
Այլ անվանումներ | Դյուդյուքչյու | |
ԲԾՄ | 703 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 274 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Քյուրաթաղ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավային-հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 74 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 578,0 հա տարածք, որից 529,99 հա գյուղատնտեսական նշանակություն, 3,0 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ՝ «Մեծ» և «Արտեզյան ջրհոր»։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քյուրաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 321 մարդ, կա 81 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 315 | 303 | 304 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (1743 թ.), գերեզմանոց (18-19-րդ դարեր)։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 51 աշակերտներ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 138
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քյուրաթաղ գյուղի գրադարան
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
- Population of Nagorno-Karabakh Republic (2005)(հայ.)(անգլ.)(ռուս.)
|