Վանք (գյուղ, Հադրութի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)
| բնակավայր | ||
|---|---|---|
| Վանք | ||
| 39°29′47″N 46°58′05″E / 39.49639°N 46.96806°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Հադրութի | |
| Համայնք | Մարտունու շրջան | |
| Այլ անվանումներ | Դարաքենդ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 133 մարդ (2005) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | ||
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||

Վանք, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնվում էր Ղարաբաղի լեռնաշղթայի Իշխանասարի հարավարևելյան լեռնաճյուղերի հյուսիսահայաց լանջի հարթավայրային մասում, Հադրութ քաղաքից 2 կմ հեռավորության վրա։ Մտնում էր Հադրութ քաղաքային համայնքի մեջ։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչության թիվը 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 130 մարդ։ 2015 թվականին Վանք գյուղում բնակվում էր 122 մարդ, կար 37 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 118 | 121 | 123 |
Պատմամշակութային կոթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում 12–17–րդ դարից պահպանվել է «Սպիտակ խաչ» վանահամալիրը՝ իր «Սպիտակ խաչ» եկեղեցիով, գավիթով, 1735 թվականից կառուցված սեղանատնով, զանգակատնով։ Նաև պահպանվել է եկեղեցու արևմտյան կողմում գտնվող գերեզմանը խաչարձանի հետ միասին, վանքի հյուսիսային մասում՝ ուխտավորների համար նախատեսված սենյակը, որտեղ գտնվում էին երկու վիմափոր խեցերը։ Ըստ ավանդույթի՝ վանքում եղել է մի սպիտակ խաչ, Աղվանից Եսայ, Ներսես և Հովհաննես կաթողիկոսների կողմից գրված կոնդակներ, որոնք գողացվել են։ Վանահամալիրից առանձին կանգնած է եղել 1333 թվականից մեզ հասած խաչքարը, որի հետ կապված բավականին հետաքրքիր ավանդազրույց կա․ Լենկ Թեմուրը Արցախի մեծ մասը գրավելուց հետո հասավ Սպիտակ խաչ վանքը և իր զինվորներին հրամայեց քանդել որմնախորշով պատը ու քարերը նետել Արաքս գետը։ Զինվորները կատարեցին Լենկ Թեմուրի հրամանը և քարերը նետեցին գետը։ Բայց գիշերը որմնախորշը հրաշքով վերականգնվեց հրեշտակների միջոցով։ Եվ այդպես տապալվեցին Լենկ Թեմուրի բոլոր փորձերը։ Անհաջողությամբ պսակված փորձերից հետո նա հեռանում է այդ տեղանքից։ Գյուղում պահպանվել է նաև Վիլիջան իշխանի բերդը կամ «Ցորաբերդը»[6]։ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան–կոթող։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին ուներ մշակույթի տուն[7]։ Գյուղում գործել է տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Արխիվացված է օրիգինալից 2022-03-10-ին. Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 165–166.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 102.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
| |||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 280)։ |
