Պլեթանց
Գյուղ | ||
---|---|---|
Պլեթանց | ||
ադրբ.՝ Bulutan | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Խոջավենդ | |
Շրջան | Հադրութի | |
Ղեկավար | Անգին Ծատրյան | |
Այլ անվանումներ | Բուլութան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 58 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Պլեթանց, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 94 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 919,44 հա տարածք, որից 598,19 հա գյուղատնտեսական նշանակություն, 270,49 հա անտառային հողեր։ Պլեթանց համայնքի կազմի մեջ ընդգրկված է Ծաղկավանք գյուղը։ Ծաղկավանք գյուղում բնակվում է 4 մարդ, կա 2 տնտեսություն։
Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` Պլեթանց գյուղի տարածքում «Շենին» և «Իսայի», իսկ Ծաղկավանք գյուղի տարածքում՝ «Շենին» աղբյուրը։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլեթանց համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 28 մարդ, կա 12 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 66 | 69 | 68 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ (Բլութան) Սբ. Ստեփանոս եկեղեցի (1651 թ.), գերեզմանոց (17-19-րդ դարեր), խաչքար (17-րդ դար), ջրաղաց (19-րդ դար)։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան և բուժկետ[6]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
- World Gazetteer(չաշխատող հղում) - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005)(հայ.)(անգլ.)(ռուս.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 129
|