Թաղուտ
| Առաջարկվում է այս և Թաղոտ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
| Գյուղ | ||
|---|---|---|
| Թաղուտ | ||
| ադրբ.՝ Ataqut | ||
| 39°34′11″N 46°57′43″E / 39.56972°N 46.96194°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Հադրութի | |
| Համայնք | Մարտունու շրջան և Շուշիի գավառ | |
| Այլ անվանումներ | Աթաղուտ | |
| ԲԾՄ | 840 մետր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 491 մարդ (2005) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | ||
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||

Թաղուտ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 18 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 60 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 476.0 հա տարածք, որից 270.64 հա գյուղատնտեսական նշանակություն, 174.44 հա անտառային հողեր։ Թաղուտ համայնքի սահամանային գոտով հոսում է Իշխանագետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Քաշեն», «Արտեն», «Սիսեռն» և «Սորբեն»։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաղուտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 205 մարդ, կա 61 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 187 | 184 | 199 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (17-19-րդ դարեր), աղբյուր (17-րդ դար), իջևանատուն (18-րդ դար), հաշվառված է 6 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 25 աշակերտներ[6]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 116.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
- World Gazetteer(չաշխատող հղում) - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 132)։ |
| |||||||||||||||||
