Պետրոսաշեն
Գյուղ | ||
---|---|---|
Պետրոսաշեն | ||
ադրբ.՝ Petrosaşen | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութ | |
Այլ անվանումներ | Պետրուսաշեն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]
Պետրոսաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Մտնում էր Խծաբերդ համայնքի մեջ։ Գտնվում էր Հադրութ քաղաքից 20-21 կմ արևմուտք, Խծաբերդ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, լեռնային, անտառապատ վայրում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է զուտ հայաբնակ գյուղ։
1990-ականներ հայ-ադրբեջանական պատերզամից հետո չի վերաբնակեցվել[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին ուներ 24, իսկ 1984 թվականին՝ 14 հայ բնակիչ, որոնք այստեղ էին եկել 1905 թվականին՝ Լաչինի շրջանի Հարար գյուղից։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու բանջարաբուծությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի (XII դար)։ Մոտակայքում գտնվում էր Ղոշարխաչ բնակատեղին, Զորիի (Ղալալավի) քարայրը և Թովմասի բերդը (IX դար)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 390
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 329
|