Վարդաշատ (Հադրութի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաշատ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Վարդաշատ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Մարտունու շրջան, Հադրութի շրջան, Ջաբրայիլի գավառ և Շուշիի գավառ | |
Այլ անվանումներ | Եդիշա, Որդնաշատ, Վարդնաշատ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 166 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Վարդաշատ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 2 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 75 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է շրջկենտրոնից 3 կմ հյուսիսարևմուտք՝ երեք կողմերից սարերով շրջափակված մի ձորում[2]։
Համայնքը լեռնային է, ունի 486,19 հա տարածք, որից 365,74 հա գյուղատնտեսական նշանակություն, 51,16 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Սորբեն» և «Երե ջուր»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքում պահպանվել է 16-րդ դարի գյուղատեղի։
Բնակավայրը տարբեր հեղինակների մոտ ներկայացված է Որդաշատ, Վարդաշատ, Էդիշա անուններով։ Ի դեպ, խորհրդային տարիներին ոչ պաշտոնական ձևով ադրբեջանցիները Էդիշա էին անվանում։ Նկատենք, որ երբ 1923 թվականին ԼՂԻՄ սահմանները ճշգրտելու համար Լեռնային Ղարաբաղի, Դաշտային Ղարաբաղի, Քուրդիստանի և ԱԽՍՀ կենտրոնական իշխանություններից խառը մի հանձնաժողով էր ստեղծվել նրանց փաստաթղթերում գյուղը ներկայացված է Որդնաշատ ձևով[2]։
Պահպանված նյութուրից և գյուղի տարեց մարդկանց պատմածներից կարելի է ենթադրել, որ բնակավայրը ձևավորվել է 18-րդ դարի սկզբներին։ Նախ և առաջ այստեղ հաստատվել են 7 ընտանիքներ․ Ցեջունք, Ծատուրանք, տեղափոխվել են Կոռնիձորից, Մանգունք՝ Ցորից, Չուչունք՝ Մեծ Թաղերից։ Շուտով այստեղ են հանգրվանում նաև Դաշատային Ղարաբաղի Միլ կամ Բայլական հայկական քաղաքից մի շարք ընտանիքներ։ Ընդհանուր առմամբ դեռևս Ք․ա․ 1-ին հազարամյակից Կուր և Արաքս գետերի միջև եղած դաշտավայրում կային հարյուրավոր հայկական բնակավայրեր։ Մուսուլմանական քոչվոր ցեղերի ճնշման տակ 17-18-րդ դարերի ընթացքում մոտ՝լեռնային Արցախում։ Նրանց մի զգալի մասն էլ հեռանում է օտար երկրներ։ Քիչ չէին նաև կրոնափոխ եղածները, որոնք այդպես էլ անդառնալիորեն դարձան թուրքեր ու քրդեր։ Նման չարագույժ ճակատագրի արժանացան նաև Բայլականի բնակիչները։19-րդ դարի վերջերին գյուղում կար 50 ծուխ, 285 բնակիչ։ 20-րդ դարի 10-ական թվականներին Վարդաշատում հաշվվում էր արդեն 100 ծուխ[2] ։
1896 թվականին Վարդաշատում կառուցվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։
Արցախում խորհրդային կարգեր հաստատելուց հետո՝ 1930 թվականին Վարդաշատում կազմակերպվել է կոլտնտեսություն, որի առաջին ղեկավարը դարձել է Եգոր Առուշանյանը։ 1998 թվականին, հողերի սեփականաշնորհումից հետո, գյուղի բնկակիչները դարձել են մենատնտեսներ[2]։
Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 76 մարդ, նրանցից 36-ը զոհվել է։Արցախյան շարժման առաջին իսկ ամիսներից գյուղի երիտասարդությունը անդամագրվեց կամավորական շարժմանը[2]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդաշատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 162 մարդ, կա 51 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 186 | 191 | 191 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն է Սբ. Հռիփսիմե եկեղեցին, միջնադարյան գյուղատեղի և գերեզմանոց։ Գյուղի աղբյուրներն են Օրհնած, Մուկնտամեն, Սորբեն, Երե ջուր, Կենտ խաչ, Ճոխտ խաչ, Թառամ[2]։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջերից գյուղի եկեղեցուն կից գործել է եկեղեցական ծխական դպրոց։ 1912 թվականին Վարդաշատում բացվել է երկսեռ մեկդասյա դպրոց։ Ուսուցիչն էր Ասլան վարժապետը։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ տարրական դպրոց։ 1989 թվականին այն ութամյակի, իսկ 2008 թվականին՝ հիմնական դպոցի կարգավիճակ էր ստացել։ 2008-2009 ուսումնական տարում դպրոցում կար 16 աշակերտ, 10 ուսուցիչ, 2014-2015 ուսումնական տարում՝ 28 աշակերտ, 16 ուսուցիչ։ 1960-ական թվականներին գյուղը մանկապարտեզ է ունեցել[2]։
2015 թվականին Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 27 աշակերտներ[7]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 240–241.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 131.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|