Հին Թաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հին Թաղեր
Եկեղեցի Ամենափրկիչ, Church of the Savior.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ԳյուղՀին Թաղեր
ԳյուղապետԷդուարդ Այվազյան
Այլ անվանումներՀին Թաղլար, Քյոհնյա Թաղլար
ԲԾՄ1578 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն168 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
##Հին Թաղեր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Հին Թաղեր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավային հատվածում՝ Հադրութ շրջկենտրոնից 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 125 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բարձր լեռնային է, ունի 4338,61 հա տարածք, որից 982,18 հա գյուղատնտեսական նշանակություն, 3322,52 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ` «Դերունց ծորին», «Թաղուն», «Երե թաղեն», «Ներքե թաղեն», «Շատ» և «Կիզարեն»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթում տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակակու համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 96 մարդ, կա 38 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 140 158 115

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Ամենափրկիչ եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (17-րդ դար), խաչքար (9-11-րդ դարեր), գյուղատեղի (9-11-րդ դարեր), հաշվառված է 11 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմական դպրոց, որտեղ սովորում են 11 աշակերտներ[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]