Արփագետիկ
Գյուղ | ||
---|---|---|
Արփագետիկ | ||
ադրբ.՝ Arpagədik | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 24 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Արփագետիկ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Ընդգրկված է Խծաբերդ համայնքի կազմի մեջ[1]։ Նախկինում հայտնի է եղել Արփագյադուկ ու Քարինգ անուններով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփագետիկ գյուղի բնակիչների նախնիները մեծ մասամբ բնիկներ էին, որոնց նախնիների մի մասը 1905 թվականին Արցախի Քաշաթաղի շրջանի Հարար գյուղից և այլ բնակավայրերից եկած բնակիչներ էին։ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության արդյունքում 1950-ական թվականներից «գյուղերի խոշորացման» անվան տակ Հադրութի շրջանի հարավային թևի գյուղերը հայաթափվել էին, իսկ այնտեղի բնակչությունը, ստիպված լքելով իրենց բնակավայրերը, հաստատվել էին Տողում, Թաղուտում։ Այս ամենը իր բացասական հետքն է թողել նաև Արփագետիկ գյուղի ճակատագրի վրա, որի հետևանքով ամեն տարի մի շարք ընտանիքներ ստիպված էին լքել իրենց բնակավայրերը[2]։
Արփագետիկը արցախյան ազատագրական պայքարում[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին ազերի հրոսակախմբերի կողմից գյուղը հիմնովին ավերվել էր, դեռ ավելին՝ սրի էին քաշվել գյուղի վերջին 7 խաղաղ բնակիչները։ Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանցիները հիմնահատակ ավերել էին բնակավայրը։ Ազատամարտի ավարտից հետո բռնագղթի ենթարկված գյուղերում վերականգնման աշխատանքներ էին տարվել։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի բռնազավթվել են կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ (այդ թվում և Արփագետիկը) գյուղերը[3]։
Պատմամշակութային վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղից 600 մ դեպի հարավ-արևելք գտնվում էր 11-13-րդ դարերի «Եղցուն ձոր» եկեղեցին, 10-13-րդ դարերի գյուղատեղի մնացորդները, 11-13-րդ դարերի «Եղցուն ձոր» խաչքարերը։ Գյուղի արևելյան եզրին էր 17-20-րդ դարերի գերեզմանոցը, իսկ Հակարի գետի ձախ կողմում, Շուշի քաղաքից 23 կմ դեպի հարավ գտնվում էր Արփագետիկ իջևանատուն-ամրոցը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ Արփագետիկ գյուղում բնակվում էին 24 մարդ, կար 6 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2009 | 2010 |
---|---|---|
Բնակիչ | 12 | 17 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 118
- ↑ Մանուկյան Մարտին (2020)։ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը։ Երևան: ԱՍՈՂԻԿ։ էջեր 189–190
- ↑ «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo»
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
|