Տող (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տող
Togh1.JPG
Տողի համայնապատկերը
Կոորդինատներ: 39°35′06″ հս․ լ. 46°57′55″ ավ. ե. / 39.58500° հս․. լ. 46.96528° ավ. ե. / 39.58500; 46.96528
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Շրջան Հադրութի
Բնակչություն 700[1] մարդ (2005)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Տող (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Տողը, գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության[Ն 1] Հադրութի շրջանումˋ շրջկենտրոնից 20 կմ հյուսիս-արևմուտքˋ Տողասարի արևելյան լանջինˋ 900 մ բարձրության վրա։ Տարածքըˋ 1567 հա։ Բնակչությունըˋ 700 (2005)։ Տողը հիշատակվում է 7–րդ դարից։ 16–րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը, 17–րդ դարումˋ բերդաքաղաք։ 10–րդ դարում ունեցել է 10 հազար բնակիչ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աղբյուրներում Տող բերդաքաղաքը հանդես է գալիս արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի ժամանակներից։ Բազմաթիվ խաչքարերը և տապանաքարերը, եկեղեցիները և հին ամրոցները, դղյակները, քարանձավները, արտադրական և կենցաղային բնույթի տարբեր կառույցները, որոնք գտնվում են գյուղում և մոտակայքում, Տողի պատմական մեծ նշանակության վառ ապացույցներն են։

Գյուղում զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (բացվել է 1906-ին), երկհարկանի մշակույթի տուն, հիվանդանոց (կառուցվել է 1903-ին), կապի բաժանմունք։ Գյուղում և շրջակայքում են Գտչավանքը (12–րդ դար), Սուրբ Հովհաննես եկեղեցի (Տող) (18–րդ դար), Սուրբ Վարդան (17–րդ դար), Սուրբ Ստեփանոս Նախավկայի (13–րդ դար) եկեղեցիները, կան խաչքարեր, գյուղատեղիներ։

Տող գյուղի գրեթե բոլոր տները երկհարկանի էին, որոնցից շատերի առաջին հարկը երկրորդից բաժանված էր կամարակապ կառույց թաղբանդով, որպես կանոն` գոմն ու թոնրատունը բնակելի տնից հեռու էին կառուցված[3]:

Տողում, հատկապես նրա հին այգիներում, հաճախ են հանդիպում փոքրիկ հին գինեգործարաններ մեծ կարասներով։ Սովորույթի համաձայն երեխայի ծննդյան օրը նրա ծնողները հողի մեջ էին թաղում կարմիր գինով լի կարաս (դրանց տարողությունը սովորաբար կազմում էր 150-300 լիտր)։ Այդ կարասները բացում էին 15–20 տարի անց, երեխայի հարսանիքի օրը։

Մեկ այլ սովորույթի համաձայն, որդուն պատերազմի ուղարկելուց, նրա պատվին ծառ էր տնկվում։ Դարերի ընթացքում այդ ծառերը վերածվել են ընդարձակ այգիներին, երբեմնի քարքարոտ լանջերում։

Տողը արցախյան ազատագրական պայքարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տողում ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծվել են 1988-ի մարտին, երբ գյուղի ադրբեջանցիները 1988-ին ընդհարվել են հայերի հետ, իսկ Տողում է տեղակայվել ադրբեջանական ՄՀՆՋ-ի մի գումարտակ, որի մարտիկները 1991-ի հոկտեմբերի 17-ին սպանել են Դանիելյանների ընտանիքի բոլոր 5 անդամներին։ Նույն թվականի հոկտեմբերի 30-ին Տողի (հրամանատարˋ Վիգեն Գրիգորյան) և այլ կամավորական ջոկատներ ինքնապաշտպանական ուժերի հետ (հրամանատարˋ Արկադի Տեր-Թադևոսյան) ազատագրել են գյուղը (տես Տողի ազատագրում

Տողից հրամանատարներ են եղել Վ. Գրիգորյանը, Արմեն Գասպարյանը, Ս. Ավագյանը, Ա. Շաբարյանը, Վ. Ավետիսյանը, Վ. Սահակյանը, Ա. Ստեփանյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Վիգեն Գրիգորյանը, Արմեն Գասպարյանը[4], Կ. Միքայելյանը։ Զոհվել է 25 ազատամարտիկ։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության 1-ին գլխի 1-ին հոդվածի 2-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են։

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2005 թվականի ԼՂՀ մարդահաշիվ
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, 2005 թ, էջ 633 Երևան
  3. Գեղամ Աթայան «Տող բերդաքաղաքի պատմություն», Երևան, Գասպրինտ, 2010
  4. «Հայ Զինվոր կայք՝ «Մեր Արմենչոն»» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]