Առաջամուղ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Առաջամուղ | ||
| ադրբ.՝ Aracamux | ||
Առաջամուղցի դպրոցականներ (2016թ․ լուսանկար) | ||
| 39°21′35″N 47°02′00″E / 39.35972°N 47.03333°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
| Հիմնադրված է | 2004 թ. | |
| Խոսվող լեզուներ | հայերեն | |
| Բնակչություն | 117 մարդ | |
| Ազգային կազմ | հայեր | |
| Կրոնական կազմ | քրիստոնյաներ | |
| Տեղաբնականուն | առաջամուղցիներ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +374 | |
|
| ||

Առաջամուղ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 104 կմ հեռավորության վրա։
Առաջամուղ համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Արաքսավան գյուղը։ Արաքսավան գյուղում բնակվում է 35 մարդ, կա 12 տնտեսություն։ Առաջամուղ գյուղից գտնվում է 11 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 457,87 հա տարածք, որից 443,0 հա գյուղատնտեսական նշանակություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը հիմնադրվել է 2004 թվականին «Թուֆենկյան Հիմնադրամի» կողմից, Արցախի իշխանությունների հետ համատեղ։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջամուղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 117 մարդ, կա 18 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 68 | 76 | 83 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջամուղում գործում է դպրոց, բուժկետ ինչպես նաև երիտասարդական սպորտային ունիվերսալ դաշտ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 111.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| |||||||||||||||||
