Խանձաձոր
Գյուղ | ||
---|---|---|
Խանձաձոր | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութի | |
Գյուղապետ | Արմեն Մկրտչյան | |
ԲԾՄ | 1300 մ | |
Կլիմայի տեսակ | մեղմ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 137[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Խանձաձոր, գյուղ Արցախի Հադրութի շրջանում[2]։ Տեղակայված է Դիզափայտ լեռան հարավարևելյան ստորոտին։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցը վկայում է՝
![]() |
Հիմնուած է Ծամ-ձոր գիւղին արևմտեան կողմում. բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բէկական. տեղական բերքերն միևնոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս։
Ծուխ 57, ար. 287, իգ. 222.[4] |
![]() |
Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Օղակ» գործողության ժամանակ գյուղի բնակչությունը ամբողջապես տեղահանման է ենթարկվել Հայաստան Ադրբեջանի ՕՄՕՆ-ի և խորհրդային բանակի կողմից, առաջին անգամ 1991 թվականի մայիսի 13-ից 16-ը, բնակիչների մի մասը կրկին վերադարձել է գյուղ, սակայն 1991 թվականի հունիսի 3-ից 4-ը նորից տեղահանման է ենթակրվել[5]։
Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս գյուղը վերահիմնվել է նախկին գյուղի հարևանությամբ, քանի որ պատերազմի ժամանակ գյուղն ամբողջովին ավերվել էր։ Գյուղում գործում է հիմնական դպրոց 15 աշակերտներով և 9 ուսուցիչներով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անասնապահությունից բացի, գյուղացիների մեծ մասը զբաղվում է մեղվաբուծությամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ De Facto and De Jure Population by Administrative Territorial Distribution and Sex - стр. 13
- ↑ Տվյալ բնակավայրաը գտնվում է Արցախի տարածքում։ Դե ֆակտո տվյալ պահին Արցախը չճանաչված պետություն է, որի տարածքի մի մասը (Մարտակերտի և Մարտունու շրջանների արևելյան մասը) օկուպացված է Ադրբեջանի կողմից։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Արցախ», Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Բագու, 1895, էջ 401
- ↑ «1991 թվականի հունիսի սկզբին ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների հայաբնակ գյուղերի դեպորտացիա»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-05-ին։ Վերցված է 2011-11-16
|