Կարմրակուճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կարմրակուճ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Այլ անվանումներՔիմփաքուչ
ԲԾՄ931 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն125 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Կարմրակուճ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կարմրակուճ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Կարմրակուճ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է կենտրոնական հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 69 կմ հեռավորութան վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևելյան մասում՝ Հադրութի շրջանում՜ նախկին Դիզակ գավառում՝ Արևասարի հարավային զառիթափ ստորոտում[2]։

Համայնքը լեռնային է, ունի 636,81 հա տարածք, որից 306,78 հա գյուղատնտեսական նշանակություն, 296,05 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Կիրմրակույճ», «Մեծ», «Մեղր» և «Կարմիր քար»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակներ գյուղը ներկայացրել են Կարմրագուճ, Կերմակուճ, Կեմրակուճ անուններով[2]։

Գյուղը հիմնադրվել է 12-13-րդ դարերում։ Նախ այն գտնվում էր ներկա բնակավայրից 400 մ հարավ մի ընդարձակ տեղամասում, որին բնակիչները մինչ այժմ անվանում են Շինատեղ։

18-19-րդ դարերում տեղացիները տեղափոխվել են Լպատին ծոր կոչվող տեղմասը և հիմնադրել ներկա Կարմրակուճ գյուղը[2]։

19-րդ դարում այստեղ են տեղափոխվում Կապանից մի քանի ընտանիքներ։ Ըստ գերդաստանների տեղակայվածության՝ գյուղում ձևավորվում է 3 թաղամաս՝ հին կամ Դերունց թաղամաս, միջին կամ Եխծու թաղամաս և նոր թաղամաս։

15-րդ դարում գյուղում կառուցվում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ 1844 թվականին կույս Մարիամը վերանորոգում է եկեղեցու քանդված կամարաձև դուռը, ինչի մասին փաստող արձանագրությունները առայսօր պահպանվել են։ 2013 թվականին եկեղեցին վերաշինվում է։

19-րդ դարի վերջին գյուղում կար 50 տուն և 468 բնակիչ։ Գյուղում ապրում էին Ղազարյանց,Բադիմունց,Զարգարանց, Դերունց, Սաֆարյանց ազգատոհմերի ներկայացուցիչները[2]։

1917 թվականի հեղափոխությունից հետո Արաքսի ափին տեղակայված ռուսական սահմանապահ զորքը տարածաշրջանից հեռանալիս Արցախի միջկուսակցական բյուրո կառավարության և հրամանատարության միջև կայացած համաձայնությամբ զենքերի մի մասը թողնում է հայկական կողմին։ Հանդիսանալով որպես ապահով վայր՝ զենքերի այդ խմբաքանակը պահեստավորում են Դիզակի գյուղերում, այդ թվում՝ Կարմրակուճում։

1917-1920 թվականներին գյուղի երիտասարդությունը անզիջում պայքարեց թուրք-թաթարական և բոլշևիկյան հրոսակախմբերի դեմ։

Կարմրակուճի ջոկատը՝ հրամանատար Ասլանիկ Մուրադխանյանի առաջնորդությամբ հաջողության հասավ 1918 թվականի Մսմնայի ճակատամարտում։

Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո՝ 1931 թվականին գյուղում ստեղծվում է «Պրավդա» կոլտնտեսությունը[2]։

1960-ական թվականներին տնտեսությունը ներառվեց Հադրութի սովխոզի կազմում։

1988 թվականին սովխոզի վարչակազմակերպչական իրավասությունները դադարեցնելուց հետո, Կարմրակուճի կոլեկտիվ տնտեսությունը մինչև 1998 թվականի հողերի սեփականաշնորհումը շարունակեց իր գործունեությունը։

Տարբեր տարիներին Կարմրակուճի տնտեսությունը ղեկավարել են Վոլոդյա Սաֆարյանը, Ալիկ Դավթյանը։

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել են 100-ից ավելի երիտասարդներ, որոնցից 60 հոգի զոհվել են։

Գյուղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատագրական պատերազմին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել 7 ազատամարտիկներ՝ Գագիկ Պետրոսյանը, Գարիկ Հակոբյանը, Ռաֆիկ Ստեփանյանը, Արտյուշա Սաֆարյանը, Խաչատուր Դավթյանը, Արմեն Սարգսյանը, Անտոն Ջհանյանը, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն ազատ ու անկախ Արցախի և վերջինիս պետականության հաստատմանը[2]։

Գարիկ Հակոբյանը, Գագիկ Պետրոսյանը, Ռաֆայել Ստեփանյանը, Արտյուշա Սաֆարյանը հետմահու պարգևատրվել են ԱՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրակուճ համայնքի բնակչության թիվը կազմում էր 145 մարդ, կար 52 տնտեսություն։ Որոշ տվյալներով ծագումով կարմրակուճից 316 ընտանիք տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն[2]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 134 137 124

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (19-րդ դար), Սուրբ Աստվածածին եկեղեցին (15-րդ դար), Կարմիր քար սրբավայրը, գերեզմանոց (19-րդ դար), աղբյուր (19-րդ դար), խաչքար, գյուղատեղի (10-12-րդ դարեր), բերդ «Վնեսա» (10-12-րդ դարեր)։ Գյուղի աղբյուրներն են՝ Կիրմակուրճ, Մեծ, Մեղր, Կարմիր քար, Աղբաբեն, Արգունաշա։ Կարմրակուճի հանդիմասերն են՝ Սզնոտ,Գյոլեն խութ, Սարեն արտ, Արգունաշ, Մանդի քար, Խռնաճաշ[2]։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1894-1895 ուսումնական տարում Կարմրակուճում բացվել էր 25 աշակերտով եկեղեցական-ծխական դպրոց։ Այն 1896 թվականին փակվում է և վերաբացվում 1808-1809 ուսումնական տարում։ Այն մեկդասյա երկսեռ էր, ուսուցիչը Հովակիմ Տեր-Միրզոյանն էր։ 1917 թվականին դպրոցում սովորում էր 52 աշակերտ, դասավանդում՝ 2 ուսուցիչ։ Աշակերտների թվաքանակի կրճատման պատճառով Կարմրակուճի կրթական հաստատությունը դարձել է Թաղասեռի հիմնական դպրոցի մասնաճյուղ, որտեղ 2018-2019 ուսումնական տարում սովորում էր 15 աշակերտ[2]։

2015 թվականի դրությամբ գործել են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 256–258.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 121.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]