Հադրութ
Քաղաք | ||
---|---|---|
Հադրութ | ||
Հադրութ | ||
տեսարան Հադրութից | ||
Երկիր | ![]() | |
Ենթարկում | Հադրութ | |
Շրջան | Հադրութի շրջան | |
ԲԾՄ | 720 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 3000[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 2020 թվականի նոյեմբեր) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի (մինչև 2020 թվականի նոյեմբեր) | |
Տեղաբնականուն | քարինտակցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 47 (5) | |
| ||

Հադրութ (հազվադեպ՝ Գետահատ), քաղաք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում[3][4][5][6][7][8][9], որը ներկայում օկուպացված է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից[7][8][9]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Հադրութի շրջանի վարչական կենտրոնը և Արցախի Հանրապետության 12 քաղաքներից մեկը[4], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջավենդի շրջանի բնակավայրերից։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքային համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքից գտնվում է 72 կմ հեռավորության վրա[4]։ Համայնքը լեռնային է[4], ծովի մակարդակից բարձր է 750-ից 800 մ[3]։ Ունի 2581,12 հա տարածք, որից 235,56 հա անտառային հողեր են[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հադրութի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։
Տարբեր դարերում բնակավայրը բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմանյան թուրքերի ավերածություններին։
Վերջին 100 տարում Հադրութը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության օջախներից։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։
Խորհրդայնացումից հետո, ընդգրկվելով Խորհրդային Ադրբեջանի կազմում, Հադրութը հայտնվել է ադրբեջանական տնտեսական շրջափակման մեջ․ փակվել են գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, ոչնչացվել են հարյուրավոր հեկտար այգիներ։
Արցախյան պատերազմ (1991-1994)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։ Պահպանվել և նորոգվել է հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հիմնադրվել է 1621 թվականին։ Քաղաքի հին հատվածի որոշ մասեր նույնպես պահպանվել են ի դեմս 1-3 հարկանի պատշգամբներով տների։
Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հադրութ համայնքի կազում ընդգրկված են նաև Վանք և Տյաք գյուղերը։ Հադրութ քաղաքում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մանկական երաժշտական դպրոց, մշակույթի և երիտասարդության կենտրոն, շրջանային հիվանդանոց, քաղաքապետարան, իսկ Վանք և Տյաք գյուղերում՝ մշակույթի տներ։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Հադրութն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գործում էին վեց տասնյակից ավել առևտրային օբյեկտներ և 3 բանկի մասնաճյուղեր[4]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է խաղողի, հացահատիկի և անասնապահական մթերքների արտադրությամբ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի Հանրապետության վիճակագրություն(չաշխատող հղում)
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 3,0 3,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 663։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 7,0 7,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 8,0 8,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 9,0 9,1 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|