Ծակուռի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղ | ||
---|---|---|
Ծակուռի | ||
ադրբ.՝ Tsakuri | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութի | |
ԲԾՄ | 800 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 100 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ծակուռի, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Այն տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան մասում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 57 կմ հեռավորության վրա: Համայնքը հարթավայրային է, ունի 307,4 հա տարածք, որից 241,68 հա գյուղատնտեսական նշանակության, 32,9 հա անտառային հողեր: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում առկա են իսլանդական շպատի հանքային պաշարներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծակուռի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 109 մարդ, կա 28 տնտեսություն։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Մարիամաձորի մաջնակարգ դպրոցի Ծակուռու մասնաճյուղ, որտեղ սովորում են 4 աշակերտներ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի ամենա կարևոր և կրոնային հուշարձանը ՝ նախկին վանքային համալիր "Ծաղկավանքն" է (XII դար), որից միայն "Սուրբ Աստվածածին" եկեղեցին է պահպանվել։ Ըստ ամենահին խաչքարի նա 1198 թվականից է և տարբերվում է իր կլոր պորտալով (դռնով)։ Եկեղեցին Արցախի միջնադարյա ճարտարապետական ու մշակույթի գլուխ֊գործոցն է և նա մտել է Շ. Մկրտչյանի հանրագիտական գործի մեջ, որը վերաբերվում է Արցախի պատմամշակույթային հուշարձաններին։ Միյուս պատմական հուշարձանները ներառում են նաև գերեզմանոցը (XVII – XIX դարերից), աղբյուրը (XIX դ.) , խաչքարը (XVIIդ.) և նաև Պտքաթաղ վանքի ավերակները (1670թ.)։
Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման նպատակով մի խումբ բարեգործներ 2010 թվականին նախաձեռնել են նվիրատվությունների հանգանակություն։ Եկեղեցու վերակառուցումը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից որակվել է որպես բարեգործական ծրագիր։ Այդ նախագիծը ստացել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2019թ. մայիսին։ Եկեղեցու վերականգնման արտաքին աշխատանքների ընթացքի ու որակի վերահսկողությունը կատարվում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պետական տեխնիկական վերահսկողության ծառայության կողմից: Եկեղեցու ներքին հարդարման աշխատանքների ֆինանսավորման նպատակով նախաձեռնվել է Քրաուդֆանդինգ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախի հյուսիս-հարավ մայրուղին (անգ:) North-South Highway
- Արցախի "Ճանապարհ Թրեյլ" (անգ:) Janapartrail
- Առկա և մշտական բնակչութունն ըստ վարչատարածքայն և սեռի, ԱՀ ազգային վիճակագրական ծառայություն, 2005. Աղյուսակ 1.1, էջ 51: Առկա է: [1]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ., 978-9939-72-184-2, էջ 119. Առկա է: [2]
- Շ.Մ.Մկրտչյան [3], Լեռնային Ղարաբաղի պատմական և ճարտարապետական հուշարձանները, Երևան, Պարբերական, 1989 թ., էջ 96, 5540004027, 9785540004022 (ռուս:)
- Ծակուրի եկեղեցու վերակառուցում. (անգ:) , (ռուս:) հետևեք: https://tsakuri.travel.blog [4], www.gofundme.com/tsakuri-church-reconstruction
- Տ.Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան [5]
- Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն [6]
- Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն [7]
- Արցախի հանրային հեռուստատեսության անդրադարձը [8], [9], [10]
- Բլոգեր և լուսանկարիչ Ալբերտ Ոսկանյանի անդրադարձը (ռուս:) [11], [12]
|