Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծակուռի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Tsakuri "Holy Mother of God" church, XII c.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՄարտունու շրջան
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված17-րդ դար
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի նաև՝ (Ծաղկավանք)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի հանրապետության Հադրութի շրջան Ծակուռի գյուղում, կառուցվել է 17-րդ դար։


Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին մեզ շատ տեղեկություններ չեն հասել։ Սարգիս Ջալալյանցը պատմում է որ, մի օր ավանդազրույց է ունեցել գյուղի ծերունիների հետ, որոնք պատմել են մի հետաքրքիր պարմություն եկեղեցու հետ կապված, մասնավորապես խոսքը գնացել է եկեղեցու հարավային պատուհանի կամարաձև բացվածքի մեջ քանդակված օձապատկերի մասին։ Ըստ այդ ավանդազրույցի օձապատկերը քանդակվել է այն պատճառով որ եկեղեցու կառուցման ժամանակ ճարտարապետը անիծում է իր աշակերտին և ասում է՝ օձից խայթվես։ Որոշակի ժամանակ անց աշակերտին օձը խայթում է և նա մհանում է, ճարտարապետը զղջում է իր անեծքի համար և ի հիշատակ այդ դեպքի քանդակել է տալիս օձապատկեր։

Վանքի մասին կա նաև հիշատակում Մակար Բարխուդարյանցի կողմից, որում ասվում է․

Aquote1.png Դասից վերև ունեցած է կաթուղիկէ, բայց խոնահրած է։ Երևի թե վանք եղած է, յետոյ փոխած են եկեղեցու, որի երկարութիւնն 15 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 12 մետր Aquote2.png


Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորին կա շինարարական արձանագրություն․

Aquote1.png Ես Յակովբ վարդապետ, աշակերտ Եսաեա վարդապետին Կրճևանցոյ, ի գիւղաքաղաք գեղջէն Թաղլարցի, յազգեն Թանկոց, առաջնորդ կարգեալ ի հայրապետէն Աղուանից տեառն Երեմիայի մի քանի գյուղօրէից ղուզաինւոյ, ոչ թողին բնակիլ ի հայրենի աթոռն մեր, այլ ուր և շրջեցա ոչ գտի առաւել քան զայս և հաճեցայ բնակիլ աստ և հրդել զՅնդուսար արարի ի տեղի բնակութեան և սկիզբն արարեալ շինեցի եկեղեցիս ի կաթուղիկէն, յիշատակ հոգոյ իմոյ և ծնողաց իմոց, հօրն իմոյ Դալվաթի և մօրն իմոյ Մարիամին, և դահեակ սնուցիչ երկու քոռն իմոյ Սառին, Յաշաքին ողորմութեան. աղաչեմ կենաց։ Շինեցավ սուրբ եկեղեցիս ձեռամբ Յակովբ վարդապետին. ի թվին :ՌՃԼԱ: (1682) Aquote2.png

Ըստ այս արձանագրության հասկանում ենք որ եկեղեցին կառուցվեկ է 1682 թվականին։

Եկեղեցու տարածքում հայտնաբերվել է ևս մեկ խաչքար, որի վրա առկա է 1196 թվագրումը, որից կարելի է ենթադրել որ նոր եկեղեցին կառուցվել է մեկ այլ ավելի հին եկեղեցու տեղում։


Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցին բազիլիկ կառույց է որը կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով, նրա չափսերն են (15.24 x 12.10) մետր։ Խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի մեկ մուտք արևմտյան կողմից։ Մուտքի վերևի մասում՝ բարավորին, կա խաչաքանդակ և արձանագրություններ։


Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։ Հետխորհրդային տարիներն շատ հավատացիալներ այցելում էին այս եկեղեցի որպես ուխտատեղի։ Տարիներ անց՝ 2010 թվականին սկսվեց եկեղեցու վերակառուցման ծրագրի նախապատրաստությունները, իսկ արդեն 2019 թվականին եկեղեցու վերակառուցման աշխատանքների առաջին փուլը ավարտվեց։

44-օրյա Արցախյան պատերազմի հետևանքով ադրբեջանի կողմից օկուպացվում է Ծակուռին գյուղը և ամբողջ Հադրութի շրջանը։ 2021 թվականին ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելոլով օկուպացված Ծակուռին գյուղ, հայտնում է որ Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորի շինարարական արձանագրությունը և կից խաչաքանդակները իբրև արվել են նոր։ Ներկայումս եկեղեցու մասին ոչ մի տեղեկություն չկա։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]