Խաչմաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Խաչմաչ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի շրջան
ԲԾՄ1177 մետր
Բնակչություն202[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Խաչմաչ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Խաչմաչը գյուղ է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 25 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 1169,49 հա տարածք, որից 519,54 հա գյուղատնտեսական նշանակության, 603,03 հա անտառային հողեր։ Խաչմաչ համայնքի սահմանային գոտով է հոսում Վարանդա գետի վտակը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչմաչ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 227 մարդ, կա 52 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 231 227 200

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (1651 թ.), գերեզմանոց (17-րդ դ.), «Շոշկավանք» եկեղեցի (18-րդ դ.), խաչքար (13-րդ դ.), հաշվառված է 10 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 39 աշակերտներ[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի Հանրապետության մարդահաշիվ
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  3. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 48