Լուսաձոր (Ասկերանի շրջան)
Գյուղ | ||
---|---|---|
Լուսաձոր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերանի | |
Համայնք | Խոջալուի շրջան | |
ԲԾՄ | 823 մետր | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Լուսաձոր, բնակավայր Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Ասկերան շրջկենտրոնից 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 12 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 967,27 հա տարածք, որից 771,06 հա գյուղատնտեսական նշանակության, 132,92 հա անտառային հողեր։ Լուսաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Բադարա գետը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 177 մարդ, կա 55 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 181 | 181 | 179 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ եւ հողագործությամբ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Աստվածածին եկեղեցի (XIXդ.), բնակատեղի (մ.թ.ա. II-I հազ.), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), մատուռ-սրբատեղի (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 8 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 22 աշակերտներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Ղահրամանյան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ
|