Ակնաղբյուր (Ասկերանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ակնաղբյուր (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ակնաղբյուր
ադրբ.՝ Qarabulaq
հայ․՝ Ակնաղբյուր
Կոորդինատներ: 39°42′26″ հս․ լ. 46°51′56″ ավ. ե. / 39.70722° հս․. լ. 46.86556° ավ. ե. / 39.70722; 46.86556
ԵրկիրԱրցախ Արցախ
ԲԾՄ913 մետր
Ժամային գոտիUTC+04:00
##Ակնաղբյուր (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ակնաղբյուր, գյուղ Արցախի Ասկերանի շրջանում` շրջկենտրոնից 55 կմ հարավ` 950 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 670 հեկտար։ Բնակչությունը՝ 647 (2003 թ.)։ Զբաղվում են դաշտավարությամբ և անասնապահությամբ։

Հայաստան համահայկական հիմնադրամն Ակնաղբյուրում կառուցել է նորակառույց երկհարկանի դպրոց եւ ջրամատակարարման համակարգ[1],[2]։ Գյուղն ունի մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժամբուլատորիա։ Գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դար) ավերված է։

Ակնաղբյուրը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-ին Ակնաղբյուրում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Ղարամյան)։ 1992-ին Ակնաղբյուրի ազատամարտիկները ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցել են Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլիի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Ակնաղբյուրից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվել են հրամանատարներ Մ. Բաղդասարյանը, Ա. Հայրապետյանը, Վ. Ջիվանշիրյանը, Ա. և Ս. Ղարամյանները, Ա. Գրիգորյանը, Արցախի Հանրապետության տարբեր մեդալներով՝ 39, զահվել 19 ազատամարտիկ։ Ակնաղբյուրի կենտրոնում տեղադրված է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]