Ավետարանոց
Բնակավայր | ||
---|---|---|
Ավետարանոց | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 1119 մետր | |
Բնակչություն | 920 մարդ (2005) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ավետարանոց (նախկինում՝ Չանախչի), գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում` շրջկենտրոնից 38 կմ հարավ։ Եղել է Վարանդա գավառի կենտրոնը և մելիքների նստավայրը։ Գտնվում է Քիրս լեռան ստորոտում` 1200 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 800 հեկտար։ Բնակչությունը՝ 1150 (2003 թ.)։ Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (Ի. Աթայանի անվան), մշակույթի տուն, հիվանդանոց, բուժկետ։ Ավետարանոցում և շրջակայքում պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դար), Ս. Նշան Կուսանաց անապատ (XV դար), Սրբոց Ղևոնդյանց վանքերը, Վարանդայի մելիքների գերեզմանները, Մելիք-Շահնազարյանների ապարանքները և տոհմական դամբարանները, բազմաթիվ խաչքարեր և այլն։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Ավետարանոցը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին Ավետարանոցում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Հ. Ստեփանյան), որի հիմքի վրա 1991 թվականի վերջին ստեղծվել է վաշտ։ 1992 թվականից ջոկատը առանձին, վաշտը Ասկերանի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակի (հրամանատար՝ Ա. Ղարամյան) կազմում մասնակցել են Հասանաբադի, Լեսնոյի, Քարինտակի, Մալիբեկլուի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ավետարանոցից հրամանատարներ են եղել Հ. Ստեփանյանը, Ա. Ղարամյանը, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Հ. Ստեփանյանը, Ա. Համբարձումյանը, հետմահու՝ Ա. Հայրապետյանը, Մ. Հովսեփյանը, Կ. Գադյանը։ Գյուղից զոհվել է 12 ազատամարտիկ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 83։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 611)։ ![]() |