Սարուշեն
Գյուղ | ||
---|---|---|
Սարուշեն | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերանի | |
Համայնք | Խոջալուի շրջան | |
ԲԾՄ | 1095 մետր | |
Բնակչություն | 380[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սարուշենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Սարուշեն, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Գտնվում է Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ ճանապարհին։ Գյուղում գտնվում է 19-րդ դարի եկեղեցի Ամենափրկիչը և հանդիպում են 12-13 դարերի խաչքարեր։
2005 թվականի մարդահամարի տվյալներով գյուղի բնակչության թիվը կազմում է 380 մարդ, որից 184-ը՝ տղամարդ, 196-ը՝ կանայք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 409 | 410 | 371 |
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարուշենի հուշարձաններից ուշադրության արժանի է գյուղի Ամենափրկիչ եկեղեցին։ Դռան բարավորի մեծ քարի վրա գտնվող արձանագրությունը հաստատում է, որ տասնիններորդ դարի կեսին Գրիգոր Այվազյանի օժանդակությամբ նախկին հնաշեն եկեղեցին նորոգվել և դարձել է տեղի առաջնակարգ ու գեղեցիկ եկեղեցիներից մեկը։
Լավագույն կառույց է նաև Սարուշեն գյուղի դպրոցի նախկին երկհարկանի շենքը՝ անցյալ դարի վերջին դարձյալ կառուցված Գ. Այվազյանի կողմից։ Այն բաղկացած է չորս սենյակից, մեծ դահլիճից և գեղեցիկ սրահից։
Վարանդայի հովտի լավագույն աղբյուր-հուշարձաններից է Սարուշենի Վարար աղբյուրը։ Նրա նշանակությունն ավելի է բարձրանում այն հին խաչքարերի շնորհիվ, որոնք անհիշելի ժամանակներից կանգնեցվել են ակունքի մոտ։
Սակայն Սարուշենի պարծանքը Փիրումաշենի եկեղեցին է, որը գտնվում գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Ստեփանակերտ տանող ճանապարհի ձախ կողմում։ Եկեղեցին հետաքրքրական է այն առումով, որ նրա շինարարության ժամանակ պատերի մեջ որմնաշարվել են նախաքրիստոնեական՝ հեթանոսական ժամանակներից մնացած մեհյանների գերեզմանաքարեր։ Պահպանվել են վանքի միակ եկեղեցին, աշխարհիկ շինությունների՝ տնտեսական, բնակելի կառուցվածքների հետքերը։ Եկեղեցուն հարակից գտնվում է նաև գերեզմանոց՝ միջնադարին պատկանող բազմաթիվ գերզմանաքարերով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում պատմաբանների մոտ։ Վերջին տարիներին այստեղ հայտնաբերվել են ևս մի քանի հին շինություններ, 7-13-րդ դարերի բազիլիկ կառույցների հիմքեր։ Հետազոտողների կարծիքով, այստեղ եղել է ընդարձակ բնակավայր, որն ունեցել է մի քանի եկեղեցիներ, արհեստանոցներ, պաշտպանական համակարգ։ Այս բնակավայրը տեղացիները անվանել են Փիրումաշեն։ 16-րդ դարում Արցախ մտած թուրքական ասպատակիչները Փիրումաշենի բնակիչներին հավաքել, լցրել են եկեղեցին և այրել։ Փիրումաշեն վանքը յուրահատուկ է մնացած Արցախյան հուշարձանների կողքին, և համարվում է տեղացիների պարծանքը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարուշենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի Հանրապետության մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԼՂՀ վարչատարածքային բաժանումը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ԼՂՀ նախագահի այցը Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Մարդահամարի տվյալները (2005) Արխիվացված 2011-02-14 Wayback Machine
|