Ասկերան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մայրաբերդ
District court in Askeran.jpg
Մայրաբերդի քաղաքապետարանը
Կոորդինատներ: 39°56′0″ հս․ լ. 46°50′0″ ավ. ե. / 39.93333° հս․. լ. 46.83333° ավ. ե. / 39.93333; 46.83333
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Քաղաքապետ Թաթուլ Շեկյան
Այլ անվանումներ Խաչեն
Բնակչություն 2․180 մարդ (2009)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն Մայրաբերդցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 47 (6)
##Ասկերան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Մայրաբերդ,Ասկերան, (պարսկերեն՝ Askeran-զորանոց) քաղաք ԼՂՀ-ում, Ասկերանի շրջանի վարչական կենտրոնը, Ստեփանակերտից 18 կմ հյուսիս-արևելք՝ Կարկառ գետի ձախ ափին՝ 600 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1562 հա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է XVIII դ. կեսից։ Եղել է ռուսական բանակի զորանոց։ Ասերկանում պահպանվել է Բերդ ամրոցը (Մայրաբերդ. 1788-89), որտեղ պատերազմի տարիներին տեղակայվել է Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումը Ասկերանը գյուղ էր Ռուսական կայսրության Շուշիի գավառում։ 1978 - 1991 թթ. Ադրբեջանական ԽՍՀԼեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի վարչական կենտրոնն էր, իսկ 1991 թ. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կենտրոնը։ 1988 թ-ի փետրվարին, հատկապես Ասկերանի դեպքերից հետո, շրջանի նախաձեռնող խմբի ղեկավարությամբ Ասերկանում և շրջանի գյուղերում ստեղծվել են ինքնապաշտպանական, իսկ 1990ին՝ կամավորական ջոկատներ (ընդհանուր հրամանատարներ՝ Մ. Հակոբջանյան, Վ. Բալասանյան). որոնց հիմքի վրա կազմավորվելէ Ասկերանի ՊՇ։ Ասերկանի ջոկատը առանձին և ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի, Շուշիի, Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին․ զոհվել է 37 ազատամարտիկ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում են երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի զինու-կոնյակի, ոչ ալկոհոլային խմիչքների գործարաններ, շինարարական ձեռնարկություններ, միջնակարգ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, կենտրոնական շրջանային հիվանդանոց, համաճարակային հիվանդությունների կայան‌[տեղեկությունը հնարավոր է հնացած է]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թ. Ասկերանի բնակչությունը կազմում էր 700 մարդ, որոնց մեծամասնությունը հայեր էին։ Ըստ 2005 թ. մարդահաշվին քաղաքում բնակվում էր 1.967 մարդ[1]։ Իսկ 2009 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 2.180 մարդ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]