Խանձք
| Օկուպացված է ադրբեջանի զինված ուժերի կողմից | ||
|---|---|---|
| Խանցք | ||
| Խանցք | ||
| 39°56′02″N 46°40′43″E / 39.93389°N 46.67861°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ասկերանի | |
| Գյուղ | Խոջալուի շրջան և Շուշիի գավառ | |
| Այլ անվանումներ | Խանցք | |
| ԲԾՄ | 931 մետր | |
| Բնակչություն | 231[1] մարդ (2005) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | խանցքեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +374 | |
|
| ||
Խանցք գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Գտնվում է Պատարա գյուղի հյուսիսային կողմի հարավահայաց լանջի վրա։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 19-20 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 21-24 կմ հեռավորության վրա։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը նշանակում է խաների նստավայր։ Գյուղը նախկինում հայտնի է եղել Խանց և Խանցկ անուններով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 871,7 հա տարածք, որից 372,18 հա գյուղատնտեսական նշանակության, 442,22 հա անտառային հողեր։ Խանցք համայնքի սահմանային գոտով հոսում է Բադարա գետը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խանցք համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականին կազմում է 261 մարդ, կա 63 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 257 | 248 | 237 |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի հին բնակավայրերից է։
Հայրենական մեծ պատերազմում զոհվել է 60 խանձքեցի, որոնց հիշատակին կանգնեցվել է հուշարձան։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1930 թվականին։ 1920 թվականին այստեղ կար 508 բնակիչ, 1987 թվականին`67 տուն, 248 բնակիչ[3]։
2015 թվականին բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Ստեփանոս եկեղեցի (1673 թ.), խաչքար (XIII դ.), գերեզմանոց «Ջուխտակ խաչ» (XII-XIII դդ.), աղբյուր (XIX դ.), Սբ. Հովհաննես եկեղեցի (XIII դ.), մատուռ (XIII դ.), գյուղա-տեղի (XIII դ.), Վարդապետի խութ (XI դ.), հաշվառված է 30 հուշարձան[4]։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1900-ական թվականներին այստեղ կար տարրական դպրոց, որտեղ սովորում էր 15 աշակերտ և աշխատում էր 2 ուսուցիչ։ Էլեկտրաֆիկացվել է 1962 թվականին։
2015 թվականին համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 24 աշակերտներ։
Նշանավոր խանձքցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գյուղում է ծնվել տնտեսագիտության թեկնածու Սամվել Կարապետյանը։
- Բախշի Իշխանյան (1879-1921), հասարակական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, խմբագիր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀՀ Մոնրեալի մասնաճյուղը կառուցել է Արցախի Խանձք գյուղի համայնքային կենտրոնը (տեսանյութ)(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԼՂՀ մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 137-138
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 46.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| |||||||||||||
