Քարագլուխ (Ասկերանի շրջան)
Jump to navigation
Jump to search
Բնակավայր | |
---|---|
Քարագլուխ | |
Երկիր | ![]() |
Քարագլուխ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Ասկերանից 20 կմ դեպի հյուսիս. հեռավորությունը Ստեփանակերտից 37 կմ է։ Անվանումն առաջացել է բարձր, լեռնային դիրքից, բնակիչներն եկել են Գորիսի շրջանի Քարագլուխ գյուղից[1]։ Բարձրությունը ծովի մակերևույթից ավելի քան 1100 մ է, կլիման զով է, օդը մաքուր։ Գեղատեսիլ, անտառածածկ բնություն ունի։
Պատմական փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի պատմությունը սկսվում է XIII-րդ դարից։ Գյուղի Շիկաքար բերդը պատմական նշանավոր վայրերից է և կարևոր դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։ Մինչև 1977 թվականը գործել է թերի միջնակարգ դպրոց։ Ժամանակին գյուղը համարյա դատարկ էր։
Գյուղը Հայրենական մեծ պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս և հարևան Փառուխ գյուղերից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 96 մարդ, զոհվել է 56-ը։ Խրամորթում կանգնեցվել է միացյալ հուշարձան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 144
|