Սարգիս Բ Հասան-Ջալալյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Բ Հասան-Ջալալյանց
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էդեկտեմբերի 19, 1828(1828-12-19)
Մահվան վայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունքահանա

Սարգիս Բ Հասան-Ջալալյան (անհայտ[1] - դեկտեմբերի 19, 1828(1828-12-19), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն), Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս 1810-1815 թվականներին, այնուհետև Արցախի թեմի միտրոպոլիտ։ Նախ կրոնավորել է Գանձասարում, 1797-1808 թվականներին եղել Հաղպատի միաբանության առաջնորդը։ Կաթողիկոս է ընտրվել եղբորորդու՝ Բաղդասարի աջակցությամբ։ Ամենայն Հայոց կաթողիկոսության ենթակայությունից դուրս գալու հակվածություն ցուցաբերելու համար արքեպիսկոպոս (հետագայում՝ կաթողիկոս) Ներսես Աշտարակեցին ցարական կառավարության միջոցով վերացրել է Աղվանից կաթողիկոսությունը՝ Արցախի թեմին վերապահելով միտրոպոլիտության իրավունք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 216