Վարազաբուն , գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում ։ Նախկինում կոչվել է Արանզամին ։
Գտնվում է Ասկերանից 11 կմ դեպի հարավ-արևելք, հեռու է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 29 կմ։ 1864 թվականին այստեղ կառուցվել է եկեղեցի, որն այժմ անմխիթար վիճակում է։ 1987 թվականին Վարազաբունում կար 45 տուն, 150 բնակիչ[2] ։ 1932 թվականին կազմավորվել է Կոլտնտեսությունը ։ Գյուղատնտեսության հիմնական ուղղությունները խաղողագործությունն ու հացահատիկի մշակությունն են։ Դպրոցը հիմնադրվել է 1875 թվականին , էլեկտրաֆիկացվել է 1959 թվականին ։
Վարազաբունը Հայրենական Մեծ պատերազմում [ խմբագրել | խմբագրել կոդը ]
Այս գյուղում են ծնվել են Խորհրդային Միության հերոսներ Գևորգ Հակոբյանը և Երեմ Դանիելյանը, վերջինիս պատվին ժամանակին արձան է կանգնեցվել, որը ադրբեջանական եռամսյա գերության ժամանակ ոչնչացրել են[3] ։ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 97 մարդ, զոհվել է 59-ը։
Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիները մտել են Ասկերանի շրջան և մի շարք գյուղերի հետ, որոնք են Նախիջևանիկը և Վարդաձորը , Վարազաբունը վերածել են ավերակի[4] ։ Արցախյան պատերազմում զոհվել է 5 մարդ, 9-ը անհետ կորած են։