Ներքին Սզնեք
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Ներքին Սզնեք | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերան | |
Մակերես | 475,9 կմ² | |
ԲԾՄ | 1032 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 131 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ներքին Սզնեք, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքին Սզնեքը գտնվում է Ղրաբաղի լեռնաշղթայի Իշխանասարի լեռների Մեծ Քիրս և Փոքր Քիրս լեռնագագթներից դեպի արևելք ձգվող լեռնաճյուղերի լանջերի հարթավայրային մասում, Վերին Սզնեք գյուղին մոտ։ Գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխվախծ է հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 18 կմ հեռավորության վրա։
Ներքին Սզնեք գյուղի հողային տարածությունը կազմում է 475,90 հա։
Գտնվում է ծովի մակերևույթից 1032 մ բարձրության վրա:Ներքին Սզնեք համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական, կամավորական ջոկատ, որը առանձին, իսկ 1992 թվականին Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քելբաջարի և Արցախի այլ շրջանների ու բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվակաների մարտերին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակչության թիվը 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 126 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով կազմում է 141 մարդ, 34 տնտեսություն։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները հիմնականում բնիկներ են, որոնց մի մասը եկել է Պարսկահայաստանի Ղարադաղ նահանգի բնակավայրերից։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակիչները զբաղվել և զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարանաբոստանային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքին Սզնեք գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են՝ գյուղի մեջ 11-13-րդ դարերին կառուցված և 1849 թվականին վերակառուցված «Սբ. Աստվածածին» եկեղեցին, 11-13-րդ դարերի խաչքարերը, 18-19-րդ դարերի գյուղատեղին, 18-19-րդ դարերի գերեզմանոցը, 19-րդ դարի ջրաղացը, 19-րդ դարի աղբյուրը։ Գյուղի շրջակայքը հարուստ է ութ սառնորակ աղբյուրներով՝ «Զաքուն»,«Շինիմաչին»,«Հովուզին»,«Տնազուրեն»,«Օխեն»,«Շենին տակեն»,«Քարեն տակեն»,«Ճիրար արխեն» անվանումներով, գործում է արտեզյան մեկ ջրհոր[1]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման մեղմ է, տաք, կիսախոնավ, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10 աստիճան։ Ամառները տաք են, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է +16 աստիճանից +20 աստիճան, առավելագույն ջերմաստիճանը կազմում է +36 աստիճան։ Ձմեռները մեղմ ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -6 աստիճանից հասնում է մինչև -10 աստիճանի, նվազագույն ջերմաստիճանը կազմում է -15 աստիճան։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 500-600 մմ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ։ Ներքին Սզնեք և Վերին Սզնեք գյուղերում գործում է մեկ միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 17 աշակերտներ[2]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|