Վարանդա (գետ)
Արտաքին տեսք
| Վարանդա | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 81,2 կմ և 102 կմ |
| Ավազանի մակերես | 501,2 կմ² և 594 կմ² |
| Ջրի ծախս | 0,67 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Արցախի լեռնաշղթա |
| Գետաբերանի տեղակայում | Արաքս |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Երկիր | Արցախ |
| Երկրամաս | Մարտունու շրջան, Ֆիզուլիի շրջան և Խոջալուի շրջան |
Վարանդա, գետ Արցախում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայից՝ 1780 մ բարձրությունից, Արաքս է թափվում ծովի մակարդակից 90 մ բարձրության վրա։ Երկարությունը 81,2 կմ է, ջրհավաք ավազանը՝ 501,2 կմ²։ Սնումը հիմնականում անձրևային (59%) և ստորերկրյա (31%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 50%-ը։ Տարեկան միջին ծախսը 0,67 մ³/վ է (Կարմիր Շուկա գյուղ), հոսքը՝ 21,2 միլիոն մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |