Ուրուխաչ
Գյուղ | ||
---|---|---|
Ուրուխաչ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 180 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Ուրուխաչ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 15 կմ հյուսիս-արևմուտք, Խաչեն գետի աջ կողմում, այգեվետ, աղբյուրաշատ և զովասուն վայրում։ Մտնում էր Խաչեն համայնքի մեջ[2]։
Նախկինում մտել է Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի մեջ։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը առաջացել է «հլու բաբա» արտահայտությունից։
Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Ուլուբաբ, Ուլուբաբ շեն, Ուլուպապ, Ուլուպապ շեն, Ուրախաչ, Ուրուխաչ, Քարամեջ, Օրախաչ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրել են 1855 թվականին հարևան գյուղերից եկածները գետի ափին, որտեղ նշմարվում էին հին Ուլուպապ գյուղատեղիի հետքերը։ Այնուհետև առողջարար օդի և ապահովության համար բարձրացել են վեր՝ լեռնային սարահարթի վրա։
Հայ-ադրբեջանական 1988-1994 թվականի կռիվներից հետո գյուղը չի վերաբնակեցվել։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1907 թվականին ուներ 30 տուն (191 անձ), 1920 թվականին՝ 60 տուն (300 անձ), իսկ 1970 թվականին 30 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարություն, անասնապահությունն ու այգեգործությունն էր։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 1263 թվականին կառուցված եկեղեցի։ Գյուղից 1 կմ արևելք գտնվում է Պտկի ս Գևորգ կամ Պտկերսբերք վանք։
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրուխաչում է ծնվել փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Շաքարյանը (ծնվ. 1930 թ.)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջեր 390, Ուրախաչ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 182, Ուլուբաբ
|
|