Վարդաձոր (Ասկերանի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաձոր
Գյուղ | ||
---|---|---|
Վարդաձոր | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերանի | |
ԲԾՄ | 778 մ | |
Բնակչություն | 268[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Վարդաձոր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Վարդաձոր (նախկինում՝ Փիրջամալ), գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է կենտրոնական արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 9 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 26 կմ հեռավորութան վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը հարթավայրային է, ունի 2358,0 հա տարածք, որից 1817,48 հա գյուղատնտեսական նշանակություն, 430,9 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 13 աղբյուրներ` «Սև քարեն», «Թըխկըճրին», «Թեղուն», «Եղճնջուր», «Եխծունջուր», «Ղազան», «Ծարավաջուր», «Բլասեն», «Տնջրե», «Ցկանեն», «Գուլալին», «Շոր» և «Շենին»։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Վաևազաբուն գյուղը, որի բնակչության թվաքանակը կազմում է 38 մարդ, կա 10 տնտեսություն։
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 268 | 270 | 268 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդաձոր համայնքի բնակչության թիվը կազմում է 267 մարդ, կա 80 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (18-19-րդ դարեր), աղբյուր (19-րդ դար), սրբատեղի «Նահատակ» (17-18-րդ դարեր), հաշվառված է 7 հուշարձան[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nagorno-Karabakh Republic (self-proclaimed) (անգլ.)
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 91
|