Ուղտասար (Ասկերանի շրջան)
Արտաքին տեսք
| բնակավայր | ||
|---|---|---|
| Ուղտասար | ||
| 39°57′19.634″N 46°53′33.457″E / 39.95545389°N 46.89262694°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ասկերան | |
| Համայնք | Աղդամի շրջան | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 641 մարդ (2015) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||

Ուղտասար, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 9 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 24 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը հարթավայրային է, ունի 1087,53 հա տարածք, որից 714,33 հա գյուղատնտեսական նշանակության։ Ուղտասար համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Կուչուն»։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղտասար համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 201 մարդ, կա 40 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 165 | 190 | 191 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 34 աշակերտներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 94.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
| |||||||||||||
