Հարավ (համայնք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարավ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Հարավ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերան | |
Մակերես | 1154,48 կմ² | |
ԲԾՄ | 1129 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 324 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Հարավ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 14 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 1154,48 հա տարածք, որից 505,16 հա գյուղատնտեսական նշանակության, 574,23 հա անտառային հողեր։ Հարավ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 324 մարդ, կա 99 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 327 | 310 | 327 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ անասնապահությամբ և հողագործությամբ։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Մեսրոպ եկեղեցի (1795 թ.), Բովուրխանի վանք-ամրոց (XVI-XVII դդ.), խաչքար (XIII դ.), գերեզմանոց (XVII-XVIII դդ.), խաչքար (XIII դ.), գերեզմանոց (XVII-XVIII դդ.), աղբյուր (1898 թ.), հաշվառված է 12 հուշարձան։ Համայնքի տարածքում առկա են մարմարացած կրաքարի (շահագործվում է) հանքային պաշարներ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 44 աշակերտներ։ 2014 թ. դեկտեմբերի 1-ից հարավի միջնակարգ դպրոցում բացվել է նաև 1 նախադպրոցական խումբ՝ շաբաթական հինգօրյա և օրական ութժամյա տևողությամբ[3]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 63
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 278)։ ![]() |