Սառնաղբյուր (Աղբուլաղ), գյուղական համայնք Արցախի ՀանրապետությանԱսկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 30 կմ հեռավորության վրա։
Համայնքը լեռնային է, ունի 1799.2 հա տարածք, որից 1077.22 հա գյուղատնտեսական նշանակության, 667.77 հա անտառային հողեր։
Սառնաղբյուր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 107 մարդ, կա 24 տնտեսություն։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Նախիջևանի միջնակարգ դպրոցի Ջրաղացներ Սառնաղբյուրի մասնաճյուղը, որտեղ սովորում են 10 աշակերտներ։
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Գևորգ եկեղեցի (1875 թ.), գերեզմանոց (16-19 դդ.), ջրաղաց (19-րդ դ.), քարանձավ-սրբատեղի «Հցուտ», հաշվառված է 3 հուշարձան։