Խնձրիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Խնձրիստան
Կոորդինատներ: 39°58′05″ հս․ լ. 46°41′15″ ավ. ե. / 39.96806° հս․. լ. 46.68750° ավ. ե. / 39.96806; 46.68750
ԵրկիրԱրցախ Արցախ
շրջանԱսկերանի շրջան
ԲԾՄ910 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն814[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
##Խնձրիստան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Խնձրիստան, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 24 կմ հյուսիս-արևելք, մայրաքաղաք Ստեփանակերտից հեռավորությունը՝ 24 կմ։

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 1545.6 հա տարածք, որից 733.03 հա՝ գյուղատնտեսական նշանակության, իսկ 676.34 հա՝ անտառային հողեր։ Խնձրիստան համայնքի սահմանային գոտով հոսում է Կառկառ գետի վտակը։ Բնակչությունը զբաղվում է հիմնականում գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում առկա է առևտրի 2 օբյեկտ։ Գյուղում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց՝ 127 աշակերտով, ինչպես նաև «Սոսե» Հայ օգնության միության մանկապարտեզ, ուր հաճախում է 45 երեխա՝ 2014 թվականի վերջի դրությամբ։

Խնձրիստանի համայնքային բյուջեի ծախսերի ֆինանսավորման աղբյուրներն են ընթացիկ եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը և պետական բյուջեից ստացվող նպատակային հատկացումները։

ԽՍՀՄ շրջանում կոլտնտեսությունն զբաղվում էր անասնապահական մթերքների արտադրությամբ, թթենու, հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։ Խնձրիստանում գործում էր Ստեփանակերտի 26 կոմիսարների անվան մետաքսի կոմբինատի մասնաճյուղը։ Համայնքն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, փոստի բաժանմունք, բուժկետ, մանկապարտեզ։

Ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրամատակարարումն իրականացվում է պետության կողմից՝ կենտրոնացված և ինքնահոս եղանակով։ Համակարգը սնվում է 2 ակունքից։ Համայնքի տարածքում առկա է 8 աղբյուր։ Գյուղն ապահովված է էլեկտրականությամբ և բնական գազով։

Հեռուստատեսությունը և ռադիոն հասանելի են գյուղում։ Առկա է լարային և անլար հեռախոսակապ։ Գործում է նաև 2.5G բջջային կապի համակարգը, ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով։

Խնձրիստանը տեղակայված է Ստեփանակերտ-Դրմբոն ասֆալտապատ մայրուղու հարևանությամբ։ Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են՝ խճից և չմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է. Ուղևորափոխադրումներն իրականացվում են Խնձրիստան-Ստեփանակերտ-Խնձրիստան միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղով։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնձրիստանում պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին (1754 թվական), որի գավթում թաղված են Խնձրիստանի մելիքները, ձիթհանք (1782 թվական), «Հանգած եղցի» եկեղեցին, բազմաթիվ խաչքարեր (XIII - XVII դդ.), գյուղատեղի (XIII դար), «Մեծ քերծ» կաթսայաձև հուշարձանը։ Պատկան մարմինների կողմից հաշվառված է պատմության և մշակույթի անշարժ 6 հուշարձան[2]

Հայտնի դեմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին ընտրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ։ Աշոտ Ղուլյանը 2005, 2010 և 2015 թվականներին ընտրվել է Արցախի հանրապետության 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման Ազգային ժողովների նախագահ։

Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։ 1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։

Աշոտ Ղուլյանը զոհվել է 1992 թվականին, Դրմբոնում։ Հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։

Բեկոր Աշոտը հանգչում է իր հայրական գյուղում՝ Խնձրիստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png