Jump to content

Աշոտ Ղուլյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Վլադիմիրի Ղուլյան
Դրոշ
Դրոշ
Քաղաքական գործիչ
 21.05.2015
 
Կուսակցություն՝ Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 19, 1965 (59 տարեկան)
Ծննդավայր Խնձրիստան, Լեռնային Ղարաբաղ
Քաղաքացիություն Արցախի Հանրապետություն

Աշոտ Վլադիմիրի Ղուլյան (օգոստոսի 19, 1965(1965-08-19), Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ[1], Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի (նախկինում՝ ԼՂԻՄ) Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։

  • 1983-1990 թթ. - սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով պատմաբանի որակավորում։
  • 1984-1986 թթ - ծառայել է խորհրդային բանակում։
  • 1991-1992 թթ - դասավանդել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցում, մասնակցելով նաև գյուղում ինքնապաշտպանության ուժերի կազմավորմանը։

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1992 թ. դեկտեմբերից - ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ էր,
  • 1993 թվականի սեպտեմբերից - Գերագույն խորհրդի նախագահի օգնական։
  • 1995 թ. հունվարից - ղեկավարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի և երկկողմ հարաբերությունների բաժինը։
  • 1998 թվականին հունվարից - քաղաքական վարչությունը։
  • 1998 թ. դեկտեմբերի 15-ին - նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
  • 2001 թ. հունիսին - թողել է արտաքին գործերի նախարարության համակարգը՝ «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ ընտրվելու կապակցությամբ։
  • 2002 թ. հոկտեմբերին - նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար։
  • 2004 թ. դեկտեմբերին - նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար։
  • 2005 թ. հունվարին - ընտրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ։
  • 2005 թ. հունիսի 19-ին - խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 2005 թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
  • 2010 թ. մայիսի 23-ին - խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 7 ընտրատարածքից։ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010 թ. հունիսի 10-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
  • 2015 -2020 թվականները ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։

Պարգևատրվել է ԼՂՀ  «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 106-Ա հրամանագիր, 01.09.2008 թ.)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ 6-րդ գումարում • Պաշտոնական կայք». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.