Արամ Գրիգորյան (քաղաքական գործիչ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Այս հոդվածը քաղաքական գործչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Արցախի պետական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Արամ Արամայիսի Գրիգորյան (սեպտեմբերի 27, 1977, Ստեփանակերտ, Արցախ), հայ քաղաքական և պետական գործիչ։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1977 թ. սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1993 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1993 թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետը։
1993-1995 թթ. ծառայել է ԼՂՀ Զինված ուժերում։ 1995 թ. ուսումը շարունակել և 1999 թ. ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ 2002 թթ. նույն համալսարանի բազայի վրա ավարտել է կլինիկական օրդինատուրան՝ «Ընդհանուր վիրաբուժություն» մասնագիտությամբ։ 2004 թ. ավարտել է ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի հեռակա բաժինը։
2003 թ. ՀՀ Հանրապետական հիվանդանոցի ախտորոշման կենտրոնում անցել է կլինիկական օրդինատուրա՝ Էնդոսկոպիա մասնագիտությամբ։ 2008-2009 թթ. զբաղեցրել է ԼՂՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը։ 2009 թ.-ի նոյեմբերի 1-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, վերադառնալով մասնագիտական աշխատանքի ԼՂՀ Հանրապետական հիվանդանոց ՓԲԸ-ում։
2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 4 ընտրատարածքից։ 2010 թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի (2012 թվականից՝ սոցիալական և առողջապահության հարցերի) մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2013 թ-ի հունվարի 9-ին ընտրվել է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ «Հայրենիք» խմբակցության անդամ է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու զավակ։
|
|
- Հետաքրքրությունների կոնֆլիկտով հոդվածներ
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ
- Արցախի պետական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորներ
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորներ
- Արցախի քաղաքական գործիչներ