Արցախի 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ
|
|
2015 թվականի մայիսի 3-ին Արցախում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները[1]։ 1991 թվականի անկախությունից հետո սրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող խորհրդարանական վեցերորդ ընտրություններն են[2]։
Ընտրողների թիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հաղորդած տվյալների համաձայն ընտրողների ընդհանուր թվից՝ 102 034 քաղաքացիներից, 2015 թվականի մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 72 039 մարդ։ Դա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 70.6 %-ը[3]։
Պատգամավորական տեղի բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]33 պատգամավորական տեղը բաժանված էր 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի[4]։ Համամասնական 22 տեղի համար պայքարում էին 7 կուսակցություններ՝
- «Ազատ հայրենիք» կուսակցությունը
Որի համամասնական ցուցակը գլխավորում էր կուսակցության ղեկավար, Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։
- «Ազգային վերածնունդ» կուսակցությունը
Որի համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը
Որի համամասնական ցուցակը գլխավորում էր կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Որի ցուցակը ղեկավարում է Հրանտ Մելքումյանը։ Կոմունիստներին աջակցություն էր ցուցաբերում ԼՂՀ պաշտպանության բանակի գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցը, որը ցուցակի երկրորդ համարն էր։
- «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը
Որի ցուցակը գլխավորում էր կուսակցության նախագահ Գարիկ Գրիգորյանը։ Կուսակցությունը ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերին և գրանցվել 2015 թվականի հունվարին։
- «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը
Որի ցուցակը գլխավորում է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը
- «Շարժում-88» կուսակցությունը
Որի համամասնական ցուցակը գլխավորում էր Արցախի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, 2012 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը։ Կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը համամասնական ցուցակի երկրորդ համարն էր։
Միջազգային դիտորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի խորհրդարանական ընտրություններին հրավիրվել ու մասնակցել են 100-ից ավելի միջազգային և 110-ից ավելի տեղական դիտորդներ, չորս տասնյակից ավելի ԶԼՄ-ների 100-ից ավելի ներկայացուցիչներ[4]։ Դիտորդների մեջ կային Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Հունգարիայի, Չեխիայի, Բելգիայի, Էստոնիայի, Մեքսիկայի, Զիմբաբվեի, Հարավային Օսիայի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ։ Ֆրանսիացի դիտորդների խումբը ղեկավարում է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը։ Թվիթերում՝ Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի կողմից ստեղծվեց #NKRvote15 հեշթեգը, որով կարելի էր հետևել հիմնականում անգլերեն թարմացումներին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, նշել, որ «չեն ընդունում «ընտրությունների» արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը միտված շարունակական խաղաղ բանակցությունների արդյունքները»[4]։
Ընտրությունների արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Համամասնական ընտրակարգով ընտրված կուսակցությունների տվյալները.
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կուսակցության անունը | Քվեների թիվը | Քվեարկության արդյունքներն ըստ տոկոսների | Համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների անունները |
|---|---|---|---|
| «Ազատ հայրենիք» կուսակցություն | 32,632 քվե | 47.5 % |
|
| «Արցախի ժողովրդավարական կուսակցության» | 13,105 քվե | 19.1 % |
|
| «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն | 12,965 քվե | 18,81 % |
|
| «Շարժում 88» կուսակցություն | 4,477 քվե | 6.93 % |
|
| «Ազգային վերածնունդ» կուսակցություն | 3,709 քվե | 5,38 % | Հայկ Խանումյան |
| «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» | 1,136 քվե | 1,65 % | - |
| «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն | 591 քվե | 0,86 % | - |
- Արտակ Բեգլարյանի անձնական և պաշտոնական կայք, http://beglaryan.info Արխիվացված 2016-01-15 Wayback Machine
Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ցուցակը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ընդհանուր թիվը | Պատգամավորների անունները | Կուսակցական պատկանելությունը |
|---|---|---|
| 1. | Դավիթ Մելքումյան | («Արցախի ժողովրդավարական կուսակցություն») |
| 2. | Արսեն Առստամյան | (անկախ) |
| 3. | Արզիկ Մխիթարյան | («Ազատ հայրենիք» կուսակցություն) |
| 4. | Վահրամ Բալայան | («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն) |
| 5. | Վիտալի Բալասանյան | («Շարժում-88» կուսակցություն) |
| 6. | Իվան Ավանեսյան | («Ազատ հայրենիք» կուսակցություն) |
| 7. | Սերգեյ Հարությունյան | («Ազատ հայրենիք» կուսակցություն) |
| 8. | Դավիթ Իշխանյան | («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն) |
| 9. | Արթուր Թովմասյան | («Ազատ հայրենիք» կուսակցություն) |
| 10. | Լեռնիկ Հովհաննիսյան | («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն) |
| 11. | Արմո Ծատուրյան | («Արցախի ժողովրդավարական կուսակցություն») |
- Արտակ Բեգլարյանի անձնական և պաշտոնական կայք, http://beglaryan.info Արխիվացված 2016-01-15 Wayback Machine
Ըստ վերոնշյալ ցանկերի ու նախնական տվյալների՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 33 տեղերը կբաշխվեն հետևյալ համամասնությամբ՝
- «Ազատ հայրենիք» կուսակցություն – 15 մանդատ (11 համամասնական և 4 մեծամասնական),
- «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական),
- «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 6 մանդատ (4 համամասնական և 2 մեծամասնական),
- «Շարժում-88» կուսակցություն – 2 մանդատ (1 համամասնական և 1 մեծամասնական),
- «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 1 մանդատ[1]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016-04-22-ին. Վերցված է 2015-05-06-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022-01-20-ին. Վերցված է 2015-05-06-ին.
- 1 2 3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
| ||||||||||||||||||